ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 
  • Հեռախոսի մոտ է Օբաման

    Հեռախոսի մոտ է Օբաման

    25.06.2013| 17:03
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են հակակառավարական ելույթները Թուրքիայում: Երկու ղեկավարների համատեղ հուշագրում նշվում է, որ նրանք քննարկել են բռնի միջոցների չդիմելու կարևորությունը, խոսքի, մամուլի ու ժողովների ազատության իրավունքները:
  • Էդուարդ Նալբանդյանը Սրասբուրգում է

    Էդուարդ Նալբանդյանը Սրասբուրգում է

    25.06.2013| 16:59
    Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը ԵԽ նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնելու առիթով ելույթ է ունեցել, ապա պատասխանել պատգամավորների հարցերին:
  • Այնտեղ չկա՞ն ատկատներ

    Այնտեղ չկա՞ն ատկատներ

    25.06.2013| 16:51
    ԵԽԽՎ ստրասբուրգյան շենքի պատուհանների տեղադրման համար նվիրատվության մրցույթում շահել է Հայաստանը: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, որ նախկինում ԵԽԽՎ-ում Հայաստանի ներկայացուցիչն էր, ասել է, որ դա որևէ կապ չունի Հայաստանի ԵԽ նախագահության հետ:
  • Արմավիրցիների պահանջած գումարը չի համապատասխանում ծիրանի որակին

    Արմավիրցիների պահանջած գումարը չի համապատասխանում ծիրանի որակին

    25.06.2013| 16:43
    Երեկ առավոտյան Արմավիրի մարզի մի քանի համայնքների բնակիչներ փակել էին Երևան-Արմավիր ճանապարհը`բողոքելով ծիրանի մթերման ցածր գներից:
  • Սպասենք մինչև սեպտեմբեր

    Սպասենք մինչև սեպտեմբեր

    25.06.2013| 14:27
    Աշնան սկզբին ՀՀՇ-ից հեռացած և նոր ՀՀՇ-ի կայացմանը ձեռնամուխ եղած մի խումբ գործիչներ մեկ ամիս առաջ մամուլի ասուլիս էին հրավիրել և ներկայացրել իրենց առաջիկա անելիքները:
  • Խաչատրյանական երաժշտությունը ճապոնացի արվեստագետների կատարմամբ

    Խաչատրյանական երաժշտությունը ճապոնացի արվեստագետների կատարմամբ

    25.06.2013| 12:30
    Այսօր ճապոնացի արվեստագետներ Մասայուկի Կինոն և Մամի Շիկիմորին Լոնդոնի Վիգմոր սրահում կներկայացնեն Արամ Խաչատրյանի ոչ հաճախ հնչող` Երգ պոեմ և Սոնետ ջութակի և դաշնամուրի համար ստեղծագործությունները: Համերգը նվիրվում է կոմպոզիտորի ծննդյան 110-ամյակին: Այս մասին տեղեկացնում են Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակից:
  • Մանկական միջազգային ցուցահանդեսի հայ մասնակիցները

    Մանկական միջազգային ցուցահանդեսի հայ մասնակիցները

    25.06.2013| 11:46
    Մայիսի 29-ից հոկտեմբերի 31-ը Չեխիայի Հանրապետության Լիդիցե քաղաքում անցկացվում է 41-րդ մանկական միջազգային ցուցահանդեսը: Այս տարի ցուցահանդեսը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոնվենցիայի 10-ամյա հոբելյանին և ընդգրկում է ազգային տարազների, արհեստների, գեղջկական պարերի, հարսանեկան և այլ ավանդույթների ու առասպելների թեմաները:
  • Հունաստանում նոր կառավարություն է ձևավորվել

    Հունաստանում նոր կառավարություն է ձևավորվել

    25.06.2013| 11:27
    Հունաստանի կառավարությունում խոշոր փոփոխություններ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ գործադիր իշխանություններից դուրս է եկել ձախ կենտրոնամետ Դեմոկրատական ձախեր կուսակցությունը: Վարչապետ Անտոնիս Սամարասի որոշմամբ նշանակվել են արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության և վարչական բարեփոխումների նոր նախարարներ:
  • Եգիպտոսի շիաները միջազգային օգնության կարիքն ունեն

    Եգիպտոսի շիաները միջազգային օգնության կարիքն ունեն

    25.06.2013| 11:26
    Եգիպտոսում իշխանափախությունից հետո քաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Եգիպտոսի շիա մահմեդականների առաջնորդ Մուհամմադ Գանեյմը միջազգային օգնություն է խնդրում իր հավատակիցներին սունիների կողմից դրսևորվող ագրեսիայից պաշտպանելու համար: Նա նշել է, որ Եգիպտոսի իշխանությունները չեն կարող պաշտպանել շիաներին, քանի որ նրանք անգամ սեփական անձը չեն կարող պաշտպանել:
  • Բերլուսկոնին կարծում է, թե իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում

    Բերլուսկոնին կարծում է, թե իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում

    25.06.2013| 11:25
    Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին վստահ է, որ իրեն 7 տարվա ազատազրկման դատապարտումը նպատակ ունի թույլ չտալ, որպեսզի ինքը մասնակից լինի Իտալիայի քաղաքական կյանքին։ Հիշեցնենք, որ երեկ Միլանի դատարանը Բերլուսկոնիին դատապարտվել է ազատազրկման անչափահասների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար։