-
21.06.2013|
17:32
Հունիսի 23-ին Գրինվիչի ժամանակով 11:32 (Երևանի ժամանակով 15:32) մեր միակ բնական արբանյակը` Լուսինը, առավելագույնս կմոտենա Երկրին և կդիտվի սովորականից ավելի մեծ: Այս տեսարժան աստղագիտական երևույթը պայմանականորեն կոչվում է «գերլուսին» և նույնիսկ վախի ու սնահավատության առիթ է հանդիսանում: Սակայն այն կրկնվում է ամեն տարի, երբ Լուսինը` Երկրի շուրջ իր անհամաչափ պտույտի ընթացքում սովորականից ավելի է մոտենում:
-
21.06.2013|
17:23
Արտագաղթի հիմնական պատճառներն արդարության դեֆիցիտն ու հոգևոր նահանջն է։ Խնդիրը ոչ այնքան տնտեսական է, որքան բարոյական։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Անդրադառնալով գազի սակագնի բարձրացմանը` նկատեց. «Գազի սակագնի բարձրացումը, անկախ մեր կամքից, պահանջելու է տնտեսական քաղաքականության մեջ որոշակի փոփոխություններ, ընդ որում, դրանք պետք է ուղղված լինեն սոցիալական լարվածությունը թուլացնելուն»:
-
21.06.2013|
16:40
«2013-ը ուժերը վերախմբավորելու տարի է: Մենք պետք է մշակենք տնտեսական ճեղքման ռազմավարություն: Լիտվան այսօր արդեն մշակել է իր տնտեսական ճեղքման ռազմավարությունը: Սա հեշտ խնդիր չէ և որոշակի հարցեր ու աշխատանք է պահանջում յուրաքանչյուր քաղաքացուց»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
-
21.06.2013|
12:19
Հունիսի 21-ից գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ Հանքավանում մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Հայաստանի 19 տարեկանների ֆուտբոլի պատանեկան ընտրանին:
-
21.06.2013|
11:26
Հունասատանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չեն ունենալու։ Կառավարությունը շարունակելու է իրականացնել իր բարեփոխումները։ Այդ մասին հայտարարել է «Նոր ժողովրդավարություն» կուսակցության ղեկավար, վարչապետ Անտոնիս Սամարասը՝ երեք կուսակցությունների հետ բանակցությունների տապալումից հետո դիմելով ժողովրդին։
-
21.06.2013|
11:24
Տանկերի շարասյունը երեկ մտել է Հալեպ՝ Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ կառավարական ուժերի հարձակմանն աջակցելու համար։ Բանակային ստորաբաժանումները զգալիորեն առաջ են շարժվել Բուստան-Ալ-Կասր և Սահուր թաղամասերում, որտեղ կենտրոնացված են զինված ծայրահեղականների խմբավորումները՝ ներառյալ «Ջեբհաթ Ալ-Նուսրան»:
-
21.06.2013|
11:22
Վենեսուելայն նախագահ Նիկոլաս Մադուրոն անողոք պայքար է հայտարարել կոռուպցիային։ Երկրի ղեկավարըերեկ հայտարարել է, որ հատուկ ծառայությունները ձերբակալել են հարկային մարմինների աշխատակիցներին մեկին, ում մոտից առգրավվել է 635 հազար դոլար։
-
21.06.2013|
11:18
Բրազիլական Ռիբեյրան-Պրետու քաղաքում երեկ բողոքի ցույցերն ավարտվել են ողբերգությամբ։ Անհայտ անձը մեքենայով փորձել է անցնել մարդկանցով լի փողոցով, ինչի հետևանքով վրաերթի է ենթարկել մարդկանցից մեկին։ Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ցուցարարները շրջապատել են Land Rover մակնիշի ավտոմեքենան, ինչը Բրազիլիայում համարվում է խիստ ճոխ և թանկարժեք։
-
21.06.2013|
01:16
...թե Սերժ Սարգսյանին ամենևին դուր չի գալիս, որ երբ ինքը բացակայում է երկրից, թիմում սկսում են սեփական ազդեցությունը և կշիռը բարձրացնելու ուղղությամբ թացը չորին խառնել, արբիտրի դերին հավակնել.
-
20.06.2013|
18:16
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը դարձել է Երաժշտական գործակալների միջազգայինասոցիացիայի (International Artist Managers’ Association- IAMA) անդամ։