-
20.06.2013|
13:40
Հունիսի 21-ին և 22-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա «Խելացի լուծումներ` խելացի երկրների համար» խորագիրը կրող 6-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը: Պաշտոնական բացումը կիրականացվի հունիսի 21-ին, ժամը 11:00-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Արարատ» սրահում` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի կողմից:
-
20.06.2013|
13:35
«Ես ամեն ինչ անելու եմ, որ հրապարակային պատասխաններ լինեն։ Համամիտ եմ ԱԺ նախագահի այն տեսակետին, որ պետբյուջեի միջոցները երբևէ մսխած պաշտոնյաները պետք է կրեն խիստ պատիժ»,- կառավարության նիստում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով Վերահսկիչ պալատի բացահայտումներին, որը ներկայացվեց ԱԺ-ում։
-
20.06.2013|
12:11
ՅՈՒՆԵՍԿՕ-ն Սիրիայում գտնվող համաշխարհային ժառանգության հուշարձանները ներգրավել է անհետացման վտանգի տակ գտնվող շինությունների ցանկում։ Կազմակերպության հրապարակված փաստաթղթում ասվում է, որ ներքին հակամարտության պատճառով երկրում չի կարող ապահովվել պատմական շինությունների պահպանությունը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշել է նաև, որ չեն տիրապետում վնասված օբյեկների վերաբերյալ լիարժեք տեղեկության։ Հիմնականում նման լուրեր են ստացվում չստուգված աղբյուրներից։
-
20.06.2013|
11:56
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` վերանորոգվել և վերագործարկվել են մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրները:
-
20.06.2013|
11:33
Ելնելով ժողովրդավարության և ազատ մամուլի կայացման անհրաժեշտությունից Maxinfo.am լրատվավերլուծական կայքը նախաձեռնում է ֆոտոռեպորտաժների շարք` ցույց տալու` սոցիալական սուր բևեռվածությունը և տարաբնույթ հիմնախնդիրները:
-
20.06.2013|
11:31
Հորդանանի սահմանապահներն այսօր փոխհրաձգության մեջ են մտել զինված խմբավորման հետ, որը փորձել է ներթափանցել երկրի տարածք Սիրիայից։ Բախման հետևանքով սահմանախախտներից մեկը սպանվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։
-
20.06.2013|
11:29
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է կրճատել միջուկային զենքի ամերիկյան և ռուսական ծախսերը մեկ երրորդով։ Սպիտակ տան ղեկավարն այդ մասին նշել է Բեռլինում, որտեղ նա գտնվում է երկօրյա այցով:
-
20.06.2013|
11:27
Վրաստանի ներքին գործերի նախկին փոխնախարար Ն. Ձիմցեիշվիլին դատապարտվել է 6 տարի 9 ամսվա ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել պաշտոնական դիրքի չարաշահման համար։
-
19.06.2013|
20:07
Ընդամենը մի քանի օրից կմեկնարկի 6-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը, որը բաղկացած կլինի ցուցահանդեսային հատվածից, սեմինարներից/գործարար ներկայացումներից և պլենար նիստերից:
-
19.06.2013|
17:42
ԱԺ պատգամավորների և լրագրողների միջև ծագող միջադեպերը, թերևս, հավակնում են հենց ԱԺ-ում դառնալու օրինագծերից, Վերահսկիչ պալատի բացահայտումներից ավելի հաճախ քննարկվողն ու արծարծվողը: