-
18.06.2013|
13:06
Հունիսի 21-ին, Գրինվիչի ժամանակով առավոտյան 05:04-ին, Արեգակն իր թվացյալ երկնային շարժման ընթացքում անցնում է երկնային հասարակածի նկատմամբ իր ամենաբարձր կետով, ինչն էլ աստղագիտական ամռան սկիզբն է համարվում: Այդ օրը կոչվում է ամառային արևադարձի օր, և դիտվում են տարվա ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը:
-
18.06.2013|
12:00
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ վան Շտաային: Նա Երևան է ժամանել` Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակում հունիսի 19-ին կազմակերպվող «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:
-
18.06.2013|
00:47
ԱԺ խոսնակը իր որակումներով հերթական անգամ «փայլեց» ՎՊ-ի հաշվետվությունը քննարկելիս: Հայ «թալանչինե՜ր», հայ «լափողնե՜ր», տեսնես ո՞վ է ստեղծել:
-
18.06.2013|
00:35
...թե ՀՀԿ-ում անհամբեր սպասում են Սերժ Սարգսյանի արձակուրդից վերադարձին և Սյունիքի մարզպետի նշանակմանը: Եթե Սուրիկ Խաչատրյանը և ՀՀԿ-ի տարեց թևը կարողացան Դոլունցի կամ համանման մեկի միջոցով պահել իրենց դիրքերը, ապա կնշանակի` աշնանը տեղի ունենալիք կադրային «բարեփոխումների» հետ կապված շատ մեծ անհանգստություններ կարող են և չունենալ:
-
17.06.2013|
21:02
Դիմում
Հարգելի պարոն Ջաղինյան, տեղեկացնում ենք ձեզ, որ ֆեյսբուքյան «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» խմբի շրջանակներում ստեղծվել է մի իրադարձություն՝ «Քաղաքացիական պահանջագիր Հ1-ին (Հայոց Հարց հաղորդաշար)» անվանումով, որով մարդիկ իրենց ցանկությունն են հայտնել որպեսզի «Հայոց հարց» հաղորդաշարը գիշերային ժամերի փոխարեն ցուցադրվի «փրայմ թայմ» ժամերին, հաշվի առնելով այդ հաղորդման կարևորությունն ու հանրության հետաքրքրվածությունը նրա հանդեպ:
-
17.06.2013|
17:22
Վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլին հունիսի 29-ին Երևանում կայանալիք համերգի ընթացքում կներկայանա հին ու նոր երգերով: Հանդիսատեսի դատին կհանձնի նոր երգ Երևանի մասին, որի երաժշտության հեղինակը երգիչն ինքն է: Ի դեպ, հունիսի 29-ին Պավլիաշվիլու ծննդյան օրն է: Իր 49-ամյակը նա կնշի Երևանում:
-
17.06.2013|
16:51
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կտրուկ դեմ է արտահայտվել Սիրիա (այդ թվում նաև՝ ընդդիմությանը) զենք մատակարարելու հարցին։
-
17.06.2013|
16:49
Հովհաննես Թումանյանի թանգարանի` «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի փառատոնի ծրագիրը հաղթող է ճանաչվել ԻԿՕՄ-ի (Թանգարանների միջազգային կոմիտե) գագաթնաժողովի շրջանակներում ՍԵԿԱ-ի (ԻԿՕՄ-ի Կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտե) հայտարարած «Լավագույն փորձ» (Best Practice AWARD) մրցույթում:
-
17.06.2013|
15:27
Այսօր ԱԺ արտահերթ նիստում շարունակվեց ՎՊ-ի հաշվետվության քննարկումը: Չկար այլևս ՀՀԿ-ականների նախկին էմոցիան, ընդդիմություն-ՀՀԿ-ն: Այս անգամ ամբիոնի մոտ էր կառավարության ներկայացուցիչ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, որը հակադարձում էր ՎՊ-ին:
-
17.06.2013|
12:12
Թուրքիայի Անթալիա քաղաքում 9-ամյա Էմիլի Հարրիսի ծնողները պատահաբար շփոթել են երեխայի անձնագիրը նրա խաղալիքի փաստաթղթերի հետ, որով էլ նա անցել է սահմանը: Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Հետաքրքիրն այն է, որ թուրքական սահմնապահները վարդագույն խաղալիքի և երեխայի անձնագրի միջև տարբերություն չեն նկատել: Միայն հետո, երբ արդեն երեխան այդ «կեղծ» փաստաթղթով ուղևորվել է դեպի ստուգման կետ, մայրը սարսափով նկատել է դա և սպասել տհաճ հետևանքների: