ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 
  • Ասում են...

    Ասում են...

    14.06.2013| 01:15
    ...թե Սյունիքի մարզպետի պաշտոնի համար այս օրերին բոլոր կողմերն էլ մեծ լոբբինգ են անում, որ իրենց թեկնածուն դառնա մարզպետ: Մարզպետի պաշտոնակատար Դոլունցը, որը եղել է Ավետիք Բուդաղյանի հետ մրցակցող քաղաքապետը, ամենահարմարն է ՀՀԿ տարեց թևի համար, որպեսզի Լիցկայի միջոցով կարողանան մարզն իրենց ազդեցության տակ պահել:
  • Չի կարելի բացառել, որ ամեն ինչ  շատ ավելի պրոզաիկ է ու սովորական և  հանգում է սոսկ… Կաբաևային

    Չի կարելի բացառել, որ ամեն ինչ շատ ավելի պրոզաիկ է ու սովորական և հանգում է սոսկ… Կաբաևային

    14.06.2013| 01:08
    Չի կարելի ասել, թե Վլադիմիր և Լյուդմիլա Պուտինների ամուսնալուծության փաստը աղմկահարույց թե սկանդալային իրադարձություն դարձավ ռուսաստանյան լրատվամթնոլորտում: Ինչ-որ տեղ դա սպասելի էր, քանզի արդեն տևական ժամանակ երկրի ղեկավարը հրապարակային միջոցառումներին ներկայանում էր առանց կնոջ ուղեկցության: Էլ չենք ասում ասեկոսեների մասին, ըստ որոնց` Պուտինը, իբր, «մտերիմ» հարաբերությունների մեջ է Պետդումայի պատգամավոր գեղեցկուհի Ալինա Կաբաևայի հետ: Այ, եթե Պուտինը փորձի օրինականացնել այդ կապը, դա արդեն պայթած ռումբի ազդեցություն կունենա:
  • Դիմեք ԲՀԿ-ին

    Դիմեք ԲՀԿ-ին

    14.06.2013| 01:06
    ԱԺ այս քառօրյայում ԲՀԿ-ն մեկ հայտարարությամբ, մեկ հարցով կառավարությանը «քրքրում էր», թե ինչու սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանն անօրինական ձևով աշխատանքից հեռացվեց: ԲՀԿ-ականների այս ըմբոստացումը հասկանալի էր, քանի որ նախարարությունից հեռացվել է իրենց հերթական կուսակիցը, ինչին չէին կարող հանգիստ վերաբերվել «բարգավաճականները»:
  • Ի՞նչ միջոցներով է Իշխան Զաքարյանը կառուցել իր շքեղ առանձնատունը

    Ի՞նչ միջոցներով է Իշխան Զաքարյանը կառուցել իր շքեղ առանձնատունը

    13.06.2013| 17:33
    ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «ներկայացում» որակեց ԱԺ-ում Վերահսկիչ պալատի հաշվետվությունը և դրա շուրջ քննարկումները:
  • Նույն դիրքո՞ւմ են

    Նույն դիրքո՞ւմ են

    13.06.2013| 17:03
    «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող Միքայել Մելքումյանն ԱԺ այն պատգամավորներից է, որը գրեթե բոլոր քառօրյա նիստերում հանդես է գալիս տնտեսական ոլորտին վերաբերող առաջարկություններով, քննադատություններով:
  • Պոլսահայ երգչուհի Սիպիլը աջակցելու է Երևանի № 101 մանկապարտեզին

    Պոլսահայ երգչուհի Սիպիլը աջակցելու է Երևանի № 101 մանկապարտեզին

    13.06.2013| 16:45
    Երևանի քաղաքապետարանի ենթակայության № 101 մանկապարտեզի համերգային դահլիճը նորոգվելու է պոլսահայ երգչուհի Սիպիլի աջակցությամբ։ Դեռևս 2012 թվականի սեպտեմբերին երգչուհին Երևանում կազմակերպել էր իր «Սիպիլ» ձայնասկավառակի բարեգործական վաճառքը՝ նպատակ ունենալով հասույթը տրամադրել Երևանի մանկապարտեզներից մեկին։
  • «Ավելի շուտ հայ ժողովուրդը չի լինի, քան...»

    «Ավելի շուտ հայ ժողովուրդը չի լինի, քան...»

    13.06.2013| 15:48
    Եվրաինտեգրման գործընթացներին զուգահեռ ժամանակ առ ժամանակ ակտիվանում են այն խոսակցությունները, որ Հայաստանում կարող են օրինականացնել միասեռականների ամուսնությունը:
  • Արշավինի նախկին կինը չի կարողանում ներել ամուսնուն

    Արշավինի նախկին կինը չի կարողանում ներել ամուսնուն

    13.06.2013| 11:41
    Ռուս ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինի նախկին կինը պատրաստվում է դատի տալ նրան` կարողության կեսը ստանալու ակնկալիքով: Նա չի կարող ներել ամուսնուն, որ լքել է իրեն և երեք երեխաներին: Ա.Արշավինի և իր կնոջ`Յուլիայի բաժանման մասին խոսակցությունները ի հայտ եկան դեռ անցած աշնանը: Բայց ոչ ոք լուրջ չէր վերաբերվում դրան, քանի որ ֆուտբոլիստի կինը լույս աշխարհ էր բերել երրորդ երեխային:
  • «Բոլորն ուղևորվում են Երևան»

    «Բոլորն ուղևորվում են Երևան»

    13.06.2013| 11:28
    «Ժողովրդական դիվանագիտության առաքելություն» քաղաքացիական նախաձեռնությունը (հիմնադիր` ազգությամբ էստոնացի Մելիս Կուբիտս) մեկնարկել է «Բոլորն ուղևորվում են Երևան» խորագրով ծրագիրը:
  • 24-ժամյա գործադուլ՝ Հունաստանում

    24-ժամյա գործադուլ՝ Հունաստանում

    13.06.2013| 11:27
    Հունաստանում հեռուստառադիոընկերության հանկարծակի փակումից պետո համընդհանուր գործադուլ է սկսվում։ Այն կտևի 24 ժամ և կավարտվի բողոքի ցույցերով։ Հունական հեռուստառադիոընկերության փակման մասին աշխատակիցներին տեղեկացրել են փակումից միայն մի քանի ժամ առաջ։