ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 
  • Պռոշյանում լարված իրավիճակ է

    Պռոշյանում լարված իրավիճակ է

    12.06.2013| 17:42
    ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հիշեցրեց, որ ապրիլի 2-ին դավադրաբար սպանվեց Պռոշյան գյուղի դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանը: Գյուղապետի պաշտոնակատար է նշանակվել մի կին, որի պատճառով լարվածություն է ստեղծվել համայնքում: Նա հարց ուղղեց կառավարությանը, թե ինչու են ավելորդ լարվածություն ստեղծում համայնքում:
  • Քաղաքը մաքրվում է «անօրինական» գովազդներից

    Քաղաքը մաքրվում է «անօրինական» գովազդներից

    12.06.2013| 16:30
    Մայրաքաղաքում ապամոնտաժվել է օրենսդրության պահանջներին չհամապատասխանող ավելի քան 300 գովազդային վահանակ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, նշում, որ մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման աշխատանքների շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատանքներ են տարվում գովազդի ու լեզվի մասին օրենքների պահանջներին, ինչպես նաև Երևանի ավագանու համապատասխան որոշումներին հակասող գովազդային պաստառներն ու վահանակները ապամոնտաժելու ուղղությամբ:
  • «Օգնականները տհաճ վիճակի մեջ են դրել Մարթենսին»

    «Օգնականները տհաճ վիճակի մեջ են դրել Մարթենսին»

    12.06.2013| 15:28
    Եվրոպայի ժողովրդական կուսակցության ղեկավար Վիլֆրիդ Մարթենսը նամակ է հղել «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին, հասկացնելով, որ նա չի կարող մասնակցել հունիսի 20-ին Վիեննայում մեկնարկող ԵԺԿ ընդլայնված գագաթնաժողովին: Բանն այն է, որ ՀՀ նախագահի ընտրություններից հետո «Ժառանգությունը» ներկայացնող Ստյոպա Սաֆարյանը բաց նամակ էր հղել ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսին` կոչ անելով վերանայել փետրվարի 18-ին ՀՀ-ում անցկացված նախագահի ընտրություններից հետո Սերժ Սարգսյանին շնորհավորելու ԵԺԿ որոշումը:
  • Մանրամասներ Հովիկ Մուրադյանի սպանությունից

    Մանրամասներ Հովիկ Մուրադյանի սպանությունից

    12.06.2013| 15:22
    Մոսկվայաբնակ, գործարար Հովիկ Մուրադյանը, ով «ԲԱՄՕ» շինարարական ընկերության հիմնադիրներից էր, երեկ գիշեր սպանվել է Lotte Plaza հյուրանոցաի դիմաց` իր մեքենայից իջնելու պահին:
  • «Պինգ-պոնգ մի խաղացեք»

    «Պինգ-պոնգ մի խաղացեք»

    12.06.2013| 14:24
    Այն բանից հետո, երբ ԱԺ նախորդ քառօրյայում ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը երկու հանրապետական նախարարների` Արմեն Աշոտյանին և Հրայր Թովմասյանին «ուղարկեց» «դալաններում ծեծվելու», վերջիններս շա՜տ զուսպ են դարձել, քաղաքական թեմաներից ընդհանրապես չեն խոսում:
  • Ջուր չի լինի

    Ջուր չի լինի

    12.06.2013| 13:30
    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 13-ին ժամը 10.00 - 20.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ-Բեկ 1 և 2 թաղամասերի, Նոր Արեշի 3, 5, Չեռնիշևսկի, Կռիլով, Ազատամարտիկների փողոցների և Ռոստովյան փողոցի 15, 17, 19, 21, 23, 25, 27 շենքերի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
  • Վալենտինա Տերեշկովան հայտնել է գաղտնիք, որը շուրջ 30 տարի թաքցրել էր

    Վալենտինա Տերեշկովան հայտնել է գաղտնիք, որը շուրջ 30 տարի թաքցրել էր

    12.06.2013| 11:28
    Առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան շուրջ 30 տարի թաքցրել է «Վոստոկ-բ» տիեզերանավով 1963թ. հունիսի 16-ին դեպի աստղերը իր կատարած եռօրյա արշավի մանրամասները, որոնք կարող էին ավարտվել անհաջողությամբ և հնարավոր էր, որ տիեզերանավը այլևս երբեք չվերադառնար Երկիր:
  • Մոսկվայում սպանել են ՀՀ-ում Իրաքի դեսպանի եղբորը

    Մոսկվայում սպանել են ՀՀ-ում Իրաքի դեսպանի եղբորը

    12.06.2013| 11:22
    Երեկ երեկոյան Մոսկվայի կենտրոնում՝ Լոտտե Պլազա առևտրի կենտրոնի մուտքի մոտ, հայտնաբերվել է 50-ամյա տղամարդու դի։ Ինչպես հայտնում է ԲԲՑ-ն սպանվածը Իրաքում Հայաստանի դեսպանի եղբայրն է։
  • Թուրքիայում չեն հանդարտվում

    Թուրքիայում չեն հանդարտվում

    12.06.2013| 11:20
    Թուրքական ոստիկանությունը Ստամբուլի Թաքսիմ հրապարակում դարձյալ ցրել է ցուցարարներին։ Բախումները ցուցարարների և ոստիկանության միջև, չնայած Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Էրդողանի նախազգուշացումներին, շարունակվել են ամբողջ օրը։
  • Հունաստանում դադարեցրել են պետական հեռուստառադիոընկերության աշխատանքը

    Հունաստանում դադարեցրել են պետական հեռուստառադիոընկերության աշխատանքը

    12.06.2013| 11:17
    Հունաստանի կառավարությունն անսպասելի հայտարարել է պետական հեռուստառադիոընկերության փակման մասին։ Կառավարության մամուլի քարտուղար Սիմոս Կեդիկողլուն հայտնել է, որ հեռարձակումը կդադարեցվի արդեն այսօր առավոտից։ Հեռուստառադիոընկերության ամբողջ անձնակազմը՝ 2500 աշխատակից, կազատվի աշխատանքից։