-
18.02.2013|
12:24
Նիգերիայի հյուսիսում անհայտ անձանց կողմից առևանգվել է 7 արտասահմանցի բանվոր, ովքեր աշխատում էին շինարարական ընկերությունում։ Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողները սպանել են ճամբարի պահակին, որտեղ բնակվում էին շինարարները։
-
18.02.2013|
12:23
Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան երրորդ անգամ է ընտրվել երկրի ղեկավարի պաշտոնում։ Նրա հիմնական մրցակիցն ընդունել է պարտությունը։ Երկրի մայրաքաղաք Կիտոյում դիմելով իր աջակիցներին՝ Կորեան ասել է, որ Էկվադորին սպասվում են հեղափոխական ևս չորս տարիներ։
-
17.02.2013|
23:45
Հանկարծամահ է եղել «Նարցիս» գրական-գեղարվեստական մշակութային ամսագրի գլխավոր խմբագիր, բանաստեղծ ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:
-
17.02.2013|
19:39
Վատիկանի Սուրբ Աթոռի տեղեկատվական ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդինին հայտարարել է, որ Հռոմի նոր պապի ընտրության կարդինալների հավաքը կարող է տեղի ունենալ ոչ թե փետրվարի 28-ին, այլ` մարտի 15-ին:
-
17.02.2013|
19:36
Ավարտվել է Բեռլինի 63-րդ միջազգային կինոփառատոնը, որի գլխավոր մրցանակը` «Ոսկե արջը», ստացել է ռումինական «Էմբրիոնի դիրքը» ֆիլմի ռեժիսոր Պիտեր Նեցերը: Այս տարի գլխավոր մրցանակին հավակնում էին 19 ֆիլմեր, ժյուրին գլխավորում էր հոնկոնգցի ռեժիսոր Վոնգ Կառ-Վայը:
-
17.02.2013|
19:35
Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա երկրորդը արգելել է արքայազն Ուիլյամին և Քեմբրիջի հերցոգուհի Քեյթ Միդլտոնին իրենց ապագա դստերն անվանել Դիանա: Վարվելակերպի օրենքներով թագուհին բացարձակ իրավունք ունի հավանություն տալ կամ ոչ բոլոր արքայական ժառանգների անուններին:
-
17.02.2013|
19:33
Մարսի մակերևույթին գտնվել է քար, որից բռնակ է երևում: NASA- ի գիտնականները պարզել են, որ դռան բռնակի տեսք ունեցող ելուստը բնական ծագում ունի և ձևավորվել է քամիների ներգործությամբ, երբ փափուկ քարը փշրվել է քամուց ու ավազից, իսկ առավել կոշտը` դիմադրել ու քարից դուրս գալով` պահպանվել է:
-
17.02.2013|
19:28
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում սկսվել է ամենամյա կառնավալը, որ ավետում է ձմռան ավարտը: Պաշտոնապես կառնավալը տոնում է իր 140-ամյակը, իրականում Նիցցայում դիմակահանդեսի առաջին գրավոր հիշատակությունը 1294 թվականին է կատարվել, իսկ այս ձևաչափով կառնավալը անցկացվում է 1873 թվականից:
-
17.02.2013|
19:26
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մասնակցելու ընտրություններին եւ ազատ արտահայտելու իր քաղաքացիական կամքը։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հիշեցնում է` ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելը հանցագործություն է։ Ընտրական գործընթացում հնարավոր ընտրախախտումները կանխելու, դրանց օպերատիվ արձագանքելու համար ՀՀ գլխավոր դատախազությունում, ՀՀ ոստիկանությունում եւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստեղծվել են աշխատանքային խմբեր։
-
17.02.2013|
16:24
Փետրվարի 14-ին՝ ժամը 11.20-ի դրությամբ՝ ուժեղ բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը։
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: