-
27.01.2013|
13:04
Հարավկորեական Samsung Electronics ընկերությունը 2012թ. դարձել է բջջային հեռախոսների վաճառքի համաշխարհային առաջատար՝ վաճառելով ավելի քան 400 միլիոն հեռախոս։ Կորեացիներին հաջողվել է առաջ անցնել իրենց հիմնական մրցակից Nokia-ից։ Samsung-ի նախորդ տարվա վաճառքները, 2011-ի համեմատ, ավելացել են 22,7 տոկոսով։ Բջջային հեռախոսների շուկայի 23,7 տոկոսը բաժին է հասնում Samsung-ին։
-
27.01.2013|
13:02
Աֆրիկյան երկրների ղեկավարները հավաքվել են Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում, որտեղ այսօր մեկնարկում է Աֆրիկյան միության ասամբլեայի համաժողովը։ Սպասվում է, որ հիմնական ուշադրությունը կսևեռվի Մալիի ճգնաժամի վրա, անդրադարձ կլինի նաև Սուդանի և Հարավային Սուդանի միջև հարաբերությունների սրմանը և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության խնդիրներին։
-
27.01.2013|
12:59
Բուլղարիայում այսօր անցկացվում է հանրաքվե՝ երկրում նոր միջուկային հզորություններ կառուցելու նպատակահարմարության հարցով։ Բուլղարացիները պետք է պատասխան տան այն հարցին, թե ընդունելի է արդյոք հանրապետությունում նոր ատոմակայանի կառուցումը։
-
26.01.2013|
21:49
Չեխիայի նախագահ է ընտրվել Միլոշ Զեմանը։ 96 տոկոս քվեաթերթիկների հաշվարկը ցույց է տվել, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Զեմանը հավաքել է 55,47 տոկոս ձայն, նրա մրցակից Կարել Շվարցենբերգը ստացել է ձայների 44,53 տոկոսը։
-
26.01.2013|
20:18
Հունվարի 26-ին` ժամը 18.00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Եղեգնաձորի եւ Վարդենիսի ավտոճանապարհներին նկատվում է թույլ ամպամածություն:
-
26.01.2013|
18:06
Երևանի գեղագիտության ազգային կենտրոնում և ՀՀ նկարիչների միությունում բացվել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսներ, որոնց ներկա է եղել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը շրջել է ցուցասրահներում՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին:
-
26.01.2013|
14:51
Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այս տարի այն նշվում է հունվարի 26-ին: Ս. Սարգսի տոնին նախորդում է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը:
-
26.01.2013|
12:49
Մալիում ընթացող ռազմական գործողությունները, Սիրիայի ներքին վիճակը, Ալժիրում ահաբեկիչների գործողություններն են հեռախոսային զրույցի ընթացքում քննարկել ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման և Ֆրանսուա Օլանդը։ Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
-
26.01.2013|
12:48
Ավելի քան 50 մարդ է մահացել, ևս 90-ը վիրավորվել են Վենեսուելայի հյուսիս-արևմուտքում գտնվող բանտերից մեկում բարձրացված բողոքի ալիքի հետևանքով։
-
26.01.2013|
12:45
Եգիպտական բանակի ստորաբաժանումներ և տանկեր են մտցվել Սուեցա քաղաքի փողոցներ՝ անկարգությունները կանխելու նպատակով։ Նշենք, որ այս օրերին Եգիպտոսում նշում են Մուբարակի ռեժիմի տապալման 2-րդ տարեդարձը։
Ընդդիմադիր ցուցարարների և ոստիկանության բախումների զոհ է դարձել արդեն 7 մարդ՝ 6 ցուցարար և 1 ոստիկան։ Ավելի քան 400 մարդ տուժել է։