Հարգարժան ընթերցողներս, անշուշտ, քաջատեղյակ են, որ երկու-երեք տարի է` պայքար եմ սկսել երեկոյան հրավառությունների և Ամանորի պայթուցիկային զվարճանքների դեմ։
«Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների քաղաքական ապահարզանը տեղի ունեցավ: Խաչատուր Քոքոբելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը այլևս ոչ մի ձևաչափով չեն ներկայացնի «Ժառանգություն» խմբակցությունը:
ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ կառավարությունը, հրատապ ծրագրի շրջանակներում, Արագածոտնի մարզի Օշական գյուղում կառուցվելիք կամրջի շինարարության համար հատկացրել է համապատասխան ֆինանսական միջոցներ:
Կառավարության հայտնի նիստի «շորշոփներն» իրենց զգացնում են ոչ միայն քաղաքական, այլև «գետնահարված» նախարարությունների ընթացիկ գործունեության «գետնին» վրա:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2012թ. աշնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ստեղծվել է հանձնաժողով:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման հոգաբարձուների խորհրդի նիստին, որում հանգամանալից քննարկվել են դպրոցի կառուցման ուղղությամբ կատարվող աշխատանքներն ու ծրագրերը:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից մեկը՝ Լրագրողների պաշտպանության կոմիտեն, հայտարարել է Թուրքիայում լրագրողների իրավունքների սիստեմատիկ խախտման դեպքերի մասին։
Երեկ երեկոյան «Խելագար Թրամփից սպասելի է նույնիսկ Իրանին միջուկային հարվածը կամ սովորական սպառազինությամբ հարվածը Բուշերի ԱԷԿ-ին» վերտառությամբ մեր հոդվածի ( հրապարակումից մոտ 3 ժամ անց «РИА Новости»-ին հղում կատարելով «Reuters» գործակալությանը, տեղեկացրեց, որ Բուշերի ԱԷԿ-ի մոտակայքում ակտիվացել են հակաօդային պաշտպանության համակարգերը...