Լուսադեմին եմ վերադարձել Գորիս, Սիսիան, Ջերմուկ և մնացած հատվածներից: Հայոց բանակը վստահորեն կանգնած ու պատրաստ է ցանկացած սցենարի, բայց սրա մասին չէ , որ ուզում եմ խոսել, այլ այն խուճապի, որին ականատես եղա այս տիրույթում։
ՀՀ անկախության օրվա (հատուկ չեմ օգտագործում «անկախության տոն» ձևակերպումը, քանզի տոնն արդեն մեզանից խլել են) կապակցությամբ մաղթանքս, ցանկությունս ու անելիքներս մեկն է՝ ներդնել բոլոր ջանքերը, որպեսզի հաջորդ տարի այս օրը կարողանանք նշել որպես գործող պետության անկախության տոն, այլ ոչ թե ՀՀ տարելից։
Ագրեսոր Ադրբեջանը բռնազավթել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի շուրջ 110կմ/քառակուսին։ Գազանաբար հոշոտում են անգամ զոհվածների մարմինները, հայ զինծառայող կնոջը խոշտանգում ու քառատում են։
Գլոբալ աշխարհաքաղաքական պայքարը ազդեցության, հարստության և ռեսուրսների համար եղել է, կա և կլինի անողոք, անկախ նրանից, հաղթելն ու պարտվելը եղել են տաք, թե սառը պատերազմում։
Սառը պատերազմում պարտված Ռուսաստանի նկատմամբ հաղթող Արևմուտքի անողոք վերաբերմունքը ԽՍՀՄ-ի մնացորդների, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, մեր աչքի առաջ է...