-
12.06.2018|
12:04
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հրաչյա Հարությունյանն ազատվել է ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից: Նախագահի հրամանագրով` Գրիգորի Հայրապետովը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ:
-
12.06.2018|
09:54
ՀՀ կառավարության որոշմամբ Հատուկ քննչական ծառայության պետ է նշանակվել Սասուն Խաչատրյանը։ Նա «Մհեր Խաչատրյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի տնօրենն է:
-
12.06.2018|
00:34
Տավուշի ամենահին բնակավայրերից մեկը՝ Աչաջուր համայնքը, որը հիշատակվում է դեռևս 16-րդ դարից, մարզի ամենամեծ ու գեղեցիկ համայնքներից է: Աչաջուրը միշտ էլ աչքի է ընկել բնակչության աճով, ներկայիս Հաղարծին և Թեղուտ գյուղերը հիմնադրվել են Աչաջրից տեղափոխված բնակիչներով:
-
-
11.06.2018|
16:04
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության 12 պատգամավորները «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի խափանման միջոց կալանքը փոխելու անձնական երաշխավորությամբ են հանդես եկել` Ֆեյսբուքում գրել է «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
-
11.06.2018|
14:11
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հանդիպում է ունեցել Քննչական կոմիտեի աշխատակազմի հետ և շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի, արտագերատեսչական, անկախ քննչական մարմնի կայացման ուղղությամբ իրականացրած աշխատանքների համար։
-
10.06.2018|
21:10
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ամենամյա «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկիր է ճանաչվել իրավաբան և ակտիվիստ Չո Լա Աունը, հանուն մյանմացի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության և մարդու իրավունքների իր պայքարի համար։
-
09.06.2018|
10:34
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ Հովակիմ Հովակիմյանը նշանակվել է Սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցիչ։
-
09.06.2018|
10:33
ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հունիսի 8-ին խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության արտաքին ծառայության ղեկավար կազմի հետ: Նա հանձնարարել է խիստ միջոցներ ձեռնարկել, որ ժամը 23:00-ից հետո որևէ հրավառություն տեղի չունենա:
-
09.06.2018|
10:27
Չպետք է լինի հրավառություն օրենքով սահմանված ժամից հետո, այսօր կառավարության օրակարգային հարցերը սպառելուց հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանը, թե օրենքի շրջանցմամբ գիշերային ժամերին հրավառությունները շարունակվում են։