ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է զանգվածային անկարգություններին և անօրինական հավաքներին ակտիվորեն մասնակցած ևս մեկ անձ` Ա. Մ.-ն:
Սերժ Սարգսյանի իշխանավարման շարունակման դեմ պայքարը գլխավորող՝ Նիկոլ Փաշինյանը երեկ աջակիցներին կոչ արեց գործողությունները շարունակել «նույն տրամաբանությամբ»:
Երևան քաղաքի ոստիկանության բաժիններ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների այցելություններից պարզ են դարձել տեղեկություններ, որ մի շարք բաժիններում բերման ենթարկված անձինք պահվում են սահմանված ժամից ավելի։
Այսօր ժամը 12:30-ի դրությամբ՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումներ վարչական իրավախախտում կատարելու համար բերվել են 59 քաղաքացիներ` հայտնեցին Ոստիկանությունից:
Ցուցարարները շրջափակել են Գլխավոր դատախազության, Կենտրոնական բանկի, Վճռաբեկ դատարանի շենքերը, կառավարության նոր մասնաշենքը, որտեղ մի քանի նախարարություններ են տեղակայված, Պետական եկամուտների կոմիտեի շենքը։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 4-ական ակտիվիստ է նշանակում պետական կառույցների շենքի մոտ՝ Գլխավոր դատախազության, Երևանի քաղաքապետարանի և այլն: Այժմ ցուցարարներն ԱԳՆ շենքի մոտ են, որտեղ Փաշինյանը 20 ակտիվիստի տեղակայման անհրաժեշտություն է տեսնում:
Ուղիղ կեսօրին խորհրդարանում սկսվեց նիստը և միայն 12.18 Ֆրանսիայի հրապարակում խոսափողը վերցրեց Նիկոլ Փաշինյանը` հայտարարելու, որ Հայաստանում սկսվում է թավշյա հեղափոխությունը:
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով, որ «նման իրավիճակում» լիազորված է հատուկ միջոցների կիրառմամբ ցրել Երևանում անցկացվող բողոքի ցույցը:
TRIPP նախագիծը, որը հայտնի է նաև «Զանգեզուրի միջանցք» անվամբ, առաջ է շարժվում։ Ստեղծվել է առանձին «TRIPP+» ներդրումային հիմնադրամ՝ 200 միլիոն դոլար կապիտալով, որը նախատեսված է տարածաշրջանում տարբեր տրանսպորտային նախագծերի ֆինանսավորման համար։ Ինչպես ասում են ռեժիմի ներկայացուցիչները, դա Հայաստանին բարգավաճում կբերի...