Արմավիրի մարզի Արշալույս գյուղի 23-ամյա Լուսինե Պողոսյանն այսօր առավոտյան ժամը 4-ին լույս աշխարհ է բերել միանգամից 5 զավակ` չորս աղջիկ և մեկ տղա։
Երիտասարդ կնոջ հղիության վարումն ու ծննդալուծումն իրականացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։
Մինչ Հայաստանում մտածում են, գցում-բռնում, թե ինչպես զբոսաշրջիկներին գրավել, ինչպես զբոսավայրերն աղբից ազատել, ծառայությունների որակը բարձրացնել, հարևան Վրաստանը զբոսաշրջային երկիր դառնալու նոր հորիզոններ է բացում։
Հարգելիներս, մայրաքաղաքը մի շա՜տ կարևոր խնդիր ունի, որը շրջանցում են և՛ գործող քաղաքապետը, և՛ Երևանի տանիքներում նրա ապագան տեսնող Նիկոլ Փաշինյանը, և՛ երկնագույն Արևմուտքի ծիրանագույն պատվիրակ Փոստանջյան Զարուհին։ Քաղաքում աղմուկ է։ Լուսաբացից մինչև մայրամուտ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել փաստաբան Տիգրան Աթանեսյանի հաղորդման հիման վրա ոստիկանությունում հարուցված քրեական գործը:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Մայիսի 1-ի՝ Աշխատավորների միջազգային տոնին ընդառաջ «Սանիթեք» ընկերությունը սոցիալական հոլովակ է հրապարակել այն մասին, որ ցանկացած աշխատանքի, այդ թվում նաև՝ աղբահանության ծառայության հետնաբեմում կանգնած են մարդիկ ու մարդկային պատմություններ, իսկ «Սանիթեքը» մարդիկ են և ոչ՝ մեքենաներ։
«Երկրի միջազգային օրը» հաստատվել է 2009-ի ապրիլի 22-ին, ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեայի 63-րդ նստաշրջանի շրջանակներում և նշվում է ամեն տարի սկսած՝ 2010-ից: Ավելի քան 50 անդամ-պետություններ (ՄԱԿ) հանդես են եկել որպես համահեղինակներ:
Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը մամլո ասուլիսում հայտարարեց, որ երեկ փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակ են գնացել ոչ թե նրան ծեծելու, այլ պարզաբանումներ պահանջելու, թե ինչու է Աթանեսյանն իր ու իր ընտանիքի հասցեին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում սեռական հայհոյանքներ գրում:
Հարձակման են ենթարկվել փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը և Արմեն Սողոմոնյանը։ Դեպքը տեղի է ունեցել Տիգրան Աթանեսյանի փաստաբանական գրասենյակում։ Հարձակվողները կամ ծեծողները, տուժողների պնդմամբ, նույն «համքարության» մարդիկ են` Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի ենթակաները կամ «վեցնոցները»:
TRIPP նախագիծը, որը հայտնի է նաև «Զանգեզուրի միջանցք» անվամբ, առաջ է շարժվում։ Ստեղծվել է առանձին «TRIPP+» ներդրումային հիմնադրամ՝ 200 միլիոն դոլար կապիտալով, որը նախատեսված է տարածաշրջանում տարբեր տրանսպորտային նախագծերի ֆինանսավորման համար։ Ինչպես ասում են ռեժիմի ներկայացուցիչները, դա Հայաստանին բարգավաճում կբերի...