-
29.03.2017|
19:33
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ձայնագրություններից մեկում նշվում է, թե Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանը խոստովանել է, որ ամուսնու հետ միասին զբաղվում է ՀՀԿ նախընտրական ցուցակներով։
-
28.03.2017|
17:26
ՀՀ գլխավոր դատախազության տեղեկացմամբ՝ դեռևս նախաքննության ընթացքում Վ. Շիրխանյանի առողջական վիճակը և նրան պատշաճ բժշկական օգնություն ցույց տալու հանգամանքները պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն: Համաձայն նշված փորձաքննության եզրակացության՝ Վ. Շիրխանյանի առողջական վիճակը եղել է բավարար, իսկ ստացված բժշկական օգնությունը՝ ճիշտ և ժամանակին:
-
28.03.2017|
12:29
Վրաստանում ձերբակալվել է «Իգլա»-ների գործով հետախուզվող 40-ամյա ՀՀ քաղաքացի՝ տեղեկացնում է Վրաստանի ՆԳՆ-ն:
-
28.03.2017|
11:57
Օրերս առիթ ունեցա լսելու և դիտելու «Յութուբում» զետեղված մի տեսանյութ, որը ներկայացնում էր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանի ելույթը, որով նա հանդես է եկել բոլորովին վերջերս, նախընտրական այս շրջանում:
-
-
27.03.2017|
16:25
Երևանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը, Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ընկերությանը, «Վեոլիա Ջուր» ընկերությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է ապրիլի 7-ից մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրների և շատրվանների գործարկել:
-
27.03.2017|
16:21
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ մանրամասն ուսումնասիրվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում (114 ձայնագրություններ)» վերտառությամբ հրապարակումը:
-
27.03.2017|
15:29
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» կայքի հրապարակած «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում. ձայնագրություններ» նյութը, մարտի 26-ին հայտնել են գլխավոր դատախազությունից:
-
25.03.2017|
23:00
ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանի հավաստմամբ՝ Բաբայանը չի ընդունում մեղքը, իսկ դատախազության հաղորդագրությունը, որ նա ընդունել է առնչությունը զենքի շրջանառությանը, Քալաշյանը համարում է իր պաշտպանյալի տված ցուցմունքի յուրովի մեկնաբանություն։
-
25.03.2017|
22:59
ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում 2017-ի մարտի 22-ին հայտնաբերվել է «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մաս կազմող, ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ և նույն համալիրի «9М39» տեսակի հրթիռ: