Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հոկտեմբերի 17-18-ը Ծաղկաձորում անցկացրին «Սերունդների երկխոսություն» խորագրով ճարտարապետների ուսանողական համաժողովը։
Մինչ օրս կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա ժառանգները մահվանից 12 ամսվա ընթացքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում չդիմելու ժամանակ զրկվում էին իրենց հասանելիք գումարը ստանալու հնարավորությունից: Արդյունքում խախտվում էր թե՛ ժառանգատուների, թե՛ ժառանգների սեփականության իրավունքը:
Հոկտեմբերի 17-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Արտակ Պողոսյանի հետ հանդիպեց Գլենդել 50 շենքի բնակիչների հետ:
Գերմանական «Median Empire» մոտոակումբի անդամները Քյոլնից մեկնել են Սիրիայի Քոբանի քաղաք՝ օգնելու համար քրդերին «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում:
Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման։ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը Շանթ Հարությունյանին այսօր մեղավոր ճանաչեց՝ խուլիգանություն կատարելու հատկանիշներով և նրան դատապարտեց 6 տարվա ազատազրկման։
Պաշտոնական վիճակագրության տվյալներով` այս տարվա առաջին ինն ամիսներին միայն օդային ճանապարհով՝ Երևանի և Գյումրիի օդանավակայաններով, Հայաստանից մեկնածների և ժամանածների թվի բացասական տարբերությունը գերազանցում է 50 հազարը:
Այսօր Շանթ Հարությունյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում բացատրեց, թե որն էր անցյալ տարի, նոյեմբերի 5-ին իր և իր ընկերների իրականացրած ակցիայի նպատակը:
TRIPP նախագիծը, որը հայտնի է նաև «Զանգեզուրի միջանցք» անվամբ, առաջ է շարժվում։ Ստեղծվել է առանձին «TRIPP+» ներդրումային հիմնադրամ՝ 200 միլիոն դոլար կապիտալով, որը նախատեսված է տարածաշրջանում տարբեր տրանսպորտային նախագծերի ֆինանսավորման համար։ Ինչպես ասում են ռեժիմի ներկայացուցիչները, դա Հայաստանին բարգավաճում կբերի...