-
28.09.2014|
13:05
Ըստ ombuds.am կայքի՝ Մարդու իրավունքների պաշտպանի սոցիալ-տնտեսական հարցերով տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը երեկ օմբուդսմենի գրասենյակում ընդունել է մի խումբ առևտրականների: Նրանք իրենց դժգոհությունն են հայտնում «Շրջանառության հարկի մասին» օրենքի նոր փոփոխության վերաբերյալ, ինչի մասին դիմում-բողոք էին ներկայացրել պաշտպանին:
-
28.09.2014|
13:02
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պատրաստել է զեկույց «Մարդու իրավունքների վիճակը ՀՀ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում 2013թ.» թեմայով: Զեկույցում անդրադարձ կա հոգեբուժական հետազոտմանն ու ոչ հոժարակամ (հարկադիր) բուժմանը: Այդ առթիվ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն անցկացրել է հարցումներ:
-
28.09.2014|
12:23
Սեպտեմբերի չորրորդ կիրակի օրը Հեռավոր Արևելքի բնակիչները նշում են Վագրի օրը: Այս բնապահպանական տոնը առաջին անգամ իրականացվել է 2000-ին:
-
27.09.2014|
16:49
«Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը ասել է, որ սահմանադրական հանրաքվեն, ամենայն հավանականությամբ, կլինի 2016-ի գարնանը:
-
27.09.2014|
13:25
ԵՄ ԱլԳ ՔՀՖ (Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի) Հայաստանի ազգային պլատֆորմը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.
-
27.09.2014|
12:39
«Օգնիր եզդիներին» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպում է մարդասիրական օգնության հավաքագրում Իրաքի հյուսիսում իսլամիստական զինված ուժերի կողմից բռնություների ենթարկված և փախստական դարձած եզդի ժողովրդին ուղարկելու համար:
-
27.09.2014|
11:57
Արևմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլայի զոհերի թիվն անցել է 3000-ից: Այս մասին հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Զոհերի թիվը հասել է առնվազն 3091-ի, որից 1830-ը գրանցվել է միայն Լիբերիայում: ԱՀԿ տվյալներով՝ արձանագրվել է Էբոլայի վարակի առնվազն 6574 դեպք:
-
26.09.2014|
18:11
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, ևս ութ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին:
-
26.09.2014|
15:55
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այսօր ներկայացրեց «Մարդու իրավունքների վիճակը ՀՀ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում 2013 թ.: Հիվանդանոցը երբեք չի կարող տուն դառնալ... ոչ ոքի համար» զեկույցը, որը պատրաստվել է Բաց հասարակության հիմնադրամների աջակցությամբ:
-
26.09.2014|
15:52
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռակա ուսուցման ընդունելության պատասխանատու քարտուղար Մկրտիչ Ղուկասյանը կաշառք ստանալու պահին ձերբակալվել է: Նույն համալսարանում հեռակա ուսուցմամբ ընդունվելու հարցը դրական լուծելու դիմաց նա քաղաքացուց պահանջել և ստացել է 1700 ԱՄՆ դոլար կաշառք: ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311/1 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Այս մասին հաղորդել է ԱԱԾ մամլո կենտրոնը: