-
11.11.2016|
12:18
«Բարսելոն» ֆուտբոլային ակումբն աշխատանքներ է տանում Լիոնել Մեսիի հետ պայմանագիրը երկարացնելու ուղղությամբ, որը, ի դեպ, ավարտվում է 2018-ի ամռանը:
-
11.11.2016|
12:17
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ևս հինգ տարով երկարացրել է «արքայականի» կազմում հանդես գալու պայմանագիրը: Ասել է թե` պորտուգալացին ակումբի շահերը կներկայացնի մինչև 2021 թ. հունիսի 30-ը (նախկին պայմանագիրը կնքված էր մինչև 2018 թիվը):
-
11.11.2016|
12:15
Աշխարհի առաջնության խմբային հանդիպումների շրջանակում նոյեմբերի 11-ին Չեռնոգորիայի ընտրանու հետ կայանալիք խաղին ընդառաջ ֆուտբոլի Հայաստանի ընտրանու նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն Ավանի ֆուտբոլի ակադեմիա է հրավիրել հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, կազմակերպել ֆուտբոլիստների հետ նրա հանդիպումը:
-
11.11.2016|
12:13
Նոյեմբերի 14-27-ին Սանկտ Պետերբուրգում կանցկացվի բռնցքամարտի աշխարհի հերթական երիտասարդական առաջնությունը, որին Հայաստանը ներկայացված կլինի յոթ մարզիկով (քաշային կարգերը տասն են):
-
11.11.2016|
12:11
Մեքսիկական Տուլանսիգո քաղաքում «Կանարիոս» սիրողական թիմի ֆուտբոլիստ Ռուբեն Ռիվերա Վասկեսը սպանել է հանդիպման մրցավարին (դեպքը կատարվել է ս.թ. նոյեմբերի 6-ին). հենց այսպես է նա արձագանքել մրցավարի՝ իրեն ցույց տված երկրորդ դեղին քարտին, որը մեխանիկորեն նշանակում է խաղադաշտից մարզիկի հեռացում:
-
08.11.2016|
09:14
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, նոյեմբերի 6-ից սկսվել է Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքը:
-
08.11.2016|
09:13
Շաբաթ երեկո Լաս Վեգասում կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի նշանակալի երեկո: Միանգամից վիճարկվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով չեմպիոնական երեք գոտի:
-
08.11.2016|
09:12
Հերթական հաղթանակը, այն էլ տպավորիչ հաշվով, «Լիվերպուլին» դարձրեց պրեմիեր լիգայի միանձնյա առաջատար, հետաքրքիր վիճակագրության հեղինակ դարձավ «Չելսին»՝ ներքին առաջնությունում հինգերորդ անընդմեջ հաղթանակը նշանավորելով հինգ անպատասխան գոլով:
-
06.11.2016|
14:39
Լաս Վեգասում կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի 66,7կգ քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ջեսի Վարգասի ու Մենի Պակեաոյի չեմպիոնական մրցամարտը:
-
04.11.2016|
09:19
Չեմպիոնների լիգայի խմբային հանդիպումների չորրորդ տուրից հետո հարյուրտոկոսանոց արդյունք ունեցող միակ թիմը մնաց «Աթլետիկոն»: Մադրիդցիներն արդեն իսկ ապրում են եզրափակիչ հանդիպումների սպասումով: