-
24.09.2013|
11:48
Ռուսաստանի Դաշնության ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության հերթական տուրում Մոսկվայի «Սպարտակը» երեք անպատասխան գնդակ ուղարկեց մինչ այդ աղյուսակը գլխավորող ԲԿՄԱ-ի դարպասն ու հավաքած քսան միավորով հավասարվեց նրան:
-
24.09.2013|
11:47
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում «Արարատը» 5:0 հաշվով հաղթեց մրցաշարային աղյուսակի հետնապահ «Ալաշկերտին». դուբլի հեղինակ է դարձել Գևորգ Նռանյանը: Սա «Ալաշկերտի» խոշոր հաշվով երկրորդ անընդմեջ պարտությունն էր, նախորդ խաղում «Գանձասարին» զիջել էր 2։9 ոչ ֆուտբոլային հաշվով: Հյուրընկալվելիս «Փյունիկը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Շիրակի» դարպասը` պահպանելով առաջին հորիզոնականը: Ինչ վերաբերում է «Բանանց»-«Գանձասար» դիմակայությանը, կողմերը չկարողացան արձանագրել դարպասի գրավում:
-
24.09.2013|
11:45
Եվրոպայի ֆուտբոլային առաջատար տերությունների առաջնությունները շարունակում են աշխույժով լցնել մարզաձևի սիրահարների հոգին` պարգևելով գեղեցիկի հետ հանդիպման հաճելի զգացողություններ: Իհարկե, այդ առաջնությունները նոր-նոր են դուրս գալիս մեկնարկային փուլերից ու անիմաստ է դրանք դիտարկել առաջին եռյակները կազմածների դիրքերից, քանզի դրանցում լուրջ տեղաշարժեր անխուսափելիորեն կլինեն, սակայն առաջատար ակումբների խաղին չանդրադառնալն էլ կնշանակի առանձնապես անհարգալից լինել ֆուտբոլասերների նկատմամբ:
-
24.09.2013|
11:43
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտված ըմբշամարտի աշխարհի առաջնությունը հաջողված կարելի է համարել Հայաստանի ազատ ու հունահռոմեական ոճերի հավաքականների համար (գլխավոր մարզիչներ` հանրապետության վաստակավոր մարզիչներ Արայիկ Բաղդատյան և Լևոն Ջուլֆալակյան):
-
22.09.2013|
22:25
Ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի մեդալների պաշարը համալրվեց եւս մեկով: Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը մեկ ութերորդում պարտություն կրելով ռուս Ռոման Վլասովից` մրցաշարի իր թիվ մեկ մրցակցից, այնուամենայնիվ մեդալների համար պայքարելու հնարավորություն ստացավ, քանի որ Վլասովը հասել էր եզրափակիչ:
-
22.09.2013|
12:45
Այսօր Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության ավարտական օրն է: Մրցագորգ կելնեն մեր ընտրանու երեք մարզիկներ` հունահռոմեականներ Սասուն Ղամբարյանը (66կգ), Արսեն Ջուլֆալակյանը (74կգ), գերծանր քաշային Վաչիկ Եղիազարյանը:
-
21.09.2013|
23:37
Բունդեսլիգայի առաջնության հերթական տուրում Դորտմունդի «Բորուսիան» ոչ-ոքի` 1:1 խաղալով «Նյուրնբերգի» հետ` հրաշալի հնարավորություն տվեց «Բավարիային» «Շալկեին» հաղթելու դեպքում միավորներով հավասարվել իրեն:
-
21.09.2013|
23:18
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում (Հունգարիա, Բուդապեշտ) 96 կգ քաշային կարգը ներկայացնող հունահռոմեկան ոճի ըմբիշ, Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանն եզրափակիչ գոտեմարտում զիջեց Նիկիտա Մելնիկովին` համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոնին ու բավարարվեց արծաթե մեդալով:
-
21.09.2013|
19:01
Հունգարիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեկան ոճի ըմբիշ, գյումրեցի Արթուր Ալեքսանյանը, ով համաշխարհային դասակարգման մեջ ուժեղագույնն է 96 կգ քաշային կարգում, վստահ հաղթանակի հասավ նաև քառորդ եզրափակչում` նվազագույնն ապահովելով բրոնզե մեդալ:
-
21.09.2013|
13:36
Դեռևս տարեսկզբին ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի որոշմամբ սահմանվել էր, որ աշխարհամասի 2020 թվականի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղերն անցկացվելու են եվրոպական տասներեք քաղաքներում:
blank" class="zoomgraphics">.