ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Հայ լինելու ու Հայաստանում ապրելու մեր իրավունքն են մերժում

Հայ լինելու ու Հայաստանում ապրելու մեր իրավունքն են մերժում
14.04.2025 | 14:14

Վերջին օրերին մտքով շատ եմ վերադառնում 2015 թվական։ Ավելի ճիշտ՝ 2015-ի ապրիլ։ Ապրիլի 23։ Մտածում եմ՝ ամեն ինչ այդ օրը սկսվեց։ Հանրապետության հրապարակում 2015-ի ապրիլի 23-ին «հոգիներ էին արթնացնում»։ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին Երևանի սրտում զանգվածային փսիխոզ էր։ Այդ օրն առաջին անգամ ես տեսա մեր ժողովրդի այն շերտը, որի գոյության մասին չէի էլ կասկածում։ «Հեյ ջան, ղափամա, համով-հոտով ղափամա»… Մինչ այս պահը հնչում է ականջներիս մեջ։ «Աման Թելո, Թելո ջան, Թելո»…

Ես չգիտեմ՝ ինչպես դա հնարավոր դարձավ 2015-ի ապրիլի 23-ին։ Ես չգիտեմ՝ ինչպես եղավ 2018-ի ապրիլի 23-ը։ Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ կլինի այս ապրիլի 23-ին։ Ես միայն գիտեմ, որ 2015-ի ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում իմ իմացած հայ ժողովուրդը չէր։ Ոչ էլ՝ 2018-ի ապրիլի 23-ին։

Իսկ ո՞վ կլինի այս ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում։ Վերջին օրերի լրահոսն եմ նայում՝ հուսադրող ոչինչ չեմ տեսնում։ Նիկոլիզմի նույն շքերթն է։ Միայն «դմփ-դմփ-հու»-ն է պակասում։ Թե չէ մնացածը նույնն է… Նույն փսիխոզը, նույն ոգևորված «էլիտան», նույն «խաբված» հոգևորականը, նույն ֆեյսբուքչիստները, նույն դավերը, նույն ավերը… Ու նորից մեծամասնությունը Սերժ է մերժում։ Ավելի ճիշտ՝ իրենք են մտածում, թե Սերժ են մերժում։ Իրականում՝ մեր երկիրն են մերժում, Արցախն են մերժում և ընդհանրապես՝ հայ լինելու ու Հայաստանում ապրելու մեր իրավունքն են մերժում։

«Հեյ ջան, ղափամա, համով-հոտով ղափամա»…

Հրանտ Մելիք-Շանազարյան

Դիտվել է՝ 7452

Մեկնաբանություններ