Երևանի ավագանու նիստում, որի օրակարգում է քաղաքապետի արտահերթ ընտրության հարցը, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատր Կամո Արեյանն ասաց, որ ավագանու կեսից ավելին պետք է ներկա լինի, որ նիստ անցկացվի։
Իմ տեղեկություններով՝ ՀՀԿ խմբակցությունը չի ուզում քաղաքապետի թեկնածու առաջադրել` ասաց Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Ենոք Ազարյանը: Նրա տեղեկություններով՝ ՀՀԿ-ն ոչ միայն քաղաքապետի, այլ նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մտադրություն չունի:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Ընտրական օրենսգրքի շուրջ փոփոխությունները և վերջնական փաստաթուղթը պետք է ընդունվեն քաղաքական ուժերի միջև կոնսենսուսով։
Ընտրական օրենսգրքի փոփոխության նպատակով ստեղծված աշխատանքային խմբի այսօրվա նիստին ներկա էր առաջին փոխվարչապետ, կառավարությանն առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի համակարգող Արարատ Միրզոյանը:
Նիկոլ Փաշինյանի կառավարությունում «վարձով ապրող» քաղաքական ուժերը՝ ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, հայտնվել են խիստ անհարմար վիճակում. շատ հաճախ անընդունելի համարելով գործող կառավարության գործողությունները, ստիպված համաձայնում են դրանց հետ:
Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո մայրաքաղաքի թիվ մեկ թեման նոր քաղաքապետն է: Ո՞վ կստանձնի մայրաքաղաքի կառավարման ղեկը. այս հարցը հետաքրքրում է մայրաքաղաքցիներին և կուսակցությունների ներսում քաղաքական թեժ պայքարի առիթ է դարձել:
Վերջին օրերին ռուսաստանյան փորձագիտական և վերլուծական շրջանակներում կրկին ու կրկին անդրադարձել էին Հայաստանի նոր իշխանությունների քաղաքականությանը։ Եվ այդ համատեքստում Կրեմլին մոտ կանգնած տեղեկատվական ռեսուրսները գրեթե միաբերան եկել էին այն եզրակացության, որ ՌԴ-ն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեպքում առանձնապես խնդիրներ չունի։
Բեռլին կատարած երեկվա այցի ընթացքում, կանցլեր Մերցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ հուլիսի 12-14-ը Բաքվում տեղի է ունեցել ռուս և գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում, որի մասին ադրբեջանական կողմը տեղյակ չի եղել: Հանդիպումը վերաբերվել է Ուկրաինական պատերազմին...