-
23.04.2018|
11:15
Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» շարժման նախաձեռնած հանրահավաքում, երբ հարթակ բարձրացավ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, Ժողովուրդը սկսեց վանկարկել «հեռացի՛ր, հեռացի՛ր»։ Հարթակին մոտեցավ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը և Զարուհի Փոստանջյանի ձեռքից խլեց բարձրախոսը։
-
21.04.2018|
23:16
Հանրապետության հրապարակում հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր փորձելով իրեն ձերբակալել՝ մտածել են շարժումը կմարի։
-
21.04.2018|
23:14
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Հանրապետության հրապարակում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելուց հետո հանդիպել է վարչապետ Սերժ Սարգսյանի հետ։
-
21.04.2018|
21:38
Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ բազմամարդ հանրահավաք են անցկացնում Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ցուցարարները՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, եկավ նախագահ Արմեն Սարգսյանը:
-
21.04.2018|
21:35
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պարզաբանում է՝ իր կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելը «պայմանավորված է եղել մի պարզ հանգամանքով». «Բարդ աշխարհաքաղաքականությամբ այս տարածաշրջանում և նոր առաջացած մարտահրավերներով լի ժամանակահատվածում պարտավոր ենք ապահովել երկրի անվտանգ զարգացումը և շարունակել Արցախի խնդրի արժանապատիվ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը»:
-
21.04.2018|
12:30
Հանրապետության հրապարակում հանրահավաքին մասնակցել են ՀԱԿ փոխնախագահներ Արամ Մանուկյանը և Լևոն Զուրաբյանը:
-
21.04.2018|
12:25
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մարզերում բողոքի ակցիաներ կազմակերպելու լուրերը հերքել է: Նախարարությունից ասել են, որ մարզերում տիրում է հանգիստ և բնականոն մթնոլորտ՝ բացառությամբ մեկ-երկու դեպքերի:
-
21.04.2018|
12:24
Այսօրվա ժողովրդական ակցիաները, փողոցներ փակելու գործողությունները եղել են զանգվածային` երեկ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։
-
21.04.2018|
12:23
Երեկ Վանաձորում հորդառատ անձրևի տակ տեղի ունեցավ երթ, որին ավտոմեքենաները համատարած միանում էին ձայնային ազդանշաններով։ Երթը տասնյակ ոստիկանների հետ անձամբ վերահսկում էր ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ Արտյոմ Մաղաքյանը։
-
21.04.2018|
12:22
Երեկ ժամը 18-ին Գյումրու Թատերական հրապարակում հանրահավաքին հաջորդած երթը ընթացքում դարձավ ավելի բազմամարդ: Երթի մասնակիցներն անցան քաղաքի մի շարք փողոցներով, զուգահեռ մեքենաներն էին միանում ազդանշաններով: Երթի մասնակիցներին ուղեկցում էին մեծ թվով ոստիկաններ: