-
20.04.2018|
12:14
ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստում քննարկվել է ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցեր` նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
-
20.04.2018|
12:12
Քաղաքական մեծամասնությունը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, պատրաստ է լսել ընդդիմադիր գործընկերների ու քաղաքացիների գնահատականները, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով Երևանում տեղի ունեցող իրադարձություններին:
-
20.04.2018|
12:10
Հասարակություններում դժգոհություններ միշտ կան` «Շանթի» եթերում ասաց վարչապետ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իր ընտրվելու դեմ մայրաքաղաքում իրականացվող բողոքի ակցիաներին։
-
20.04.2018|
12:10
Քծնանքին շատ բացասական եմ վերաբերվում, բայց նաև բացասական եմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր հանիրավի մարդկանց մեղադրում են, նրանց ասածները՝ խեղաթյուրում, «Շանթի» եթերում հայտարարեց վարչապետ Սերժ Սարգսյանը:
-
20.04.2018|
12:09
Կառավարման կարգի փոփոխություն պահանջում էին գրեթե բոլոր ուժերը` դեռևս 90-ական թվականներից, «Շանթին» հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն` անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների իրականացմանը:
-
20.04.2018|
12:08
Որևէ իրավական ակտով սահմանված չէ նորմ, որ դպրոցների կամ պետական այլ հաստատությունների պատերին պետք է փակցված լինի երկրի նախագահի նկարը, «Շանթի» եթերում ասաց Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը։
-
20.04.2018|
12:07
Հայաստանի ՀՆԱ-ն ավելացել է 2,1 անգամ, «Շանթին» հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Համեմատելով ցուցանիշները 2007-ի հետ՝ նա նշել է, որ այդ ժամանակ ՀՆԱ-ն կազմել է 2 տրիլիոն 656 միլիարդ դրամ, իսկ այս տարվա հունվարի 1-ին` 5 տրիլիոն 580 միլիարդ դրամ:
-
20.04.2018|
12:05
Առաջիկայում «Հարկային օրենսգրքում» կկատարվեն փոփոխություններ՝ եկամտահարկը նվազեցնելու ուղղությամբ` «Շանթին» հարցազրույցում հայտարարեց վարչապետ Սերժ Սարգսյանը։
-
20.04.2018|
12:05
Տրամաբանական չէ քաղաքական ծրագրերը համեմատել երդման հետ ու ասել «չէ, դու երդվել ես ու երդումդ խախտում ես», «Շանթ» հեռուստաընկերությանը հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն՝ անդրադառնալով քննադատություններին, որ ինքը չի կատարել իր ներկայացրած ծրագրի մի շարք դրույթներ:
-
20.04.2018|
12:04
Կան մի խումբ մարդիկ, որ ընտրություններից հետո փորձում են այլ ուղիներով փոխել ընտրությունների արդյունքները։ «Շանթ» հեռուստաալիքին հարցազրույցում հայտարարել է վարչապետ Սերժ Սարգսյանը՝ երկրի զարգացման տեսակետից անընդունելի համարելով։