-
16.04.2018|
22:22
«Փակիր փողոցը» ակցիան վաղը պետք է իրականացնենք ավելի լայն մասշտաբներով` Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։
-
16.04.2018|
22:20
Առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ ժամը 16։30 դրությամբ Երևանի բուժհաստատություններ բուժօգնության համար դիմել է 46 քաղաքացի` 6-ը ոստիկան։
-
16.04.2018|
22:18
«Մեր բոլոր տեքստերն ուժի մեջ են, մենք ասել ենք, որ բռնություն լինի, այստեղ ենք լինելու և հիմա այստեղ ենք»` պատասխանելով «Ազատության» հարցին, ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
-
16.04.2018|
13:45
ՀՅԴ-ն անօրինական է համարում «Իմ Քայլը» նախաձեռնության առաջնորդ, ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գործողությունները և կարծում է, որ փողոցները պետք է բացվեն։
-
16.04.2018|
13:43
Ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները հիմնված են բարեկամության և եղբայրության վրա` «Известия»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:
-
16.04.2018|
13:42
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող «Իմ քայլը» շարժումը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանի պետական մանկավարժական համալսարանում է։
-
16.04.2018|
13:41
Այսօր ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը` Աժ-ում ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները համատեղ նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնում կառաջադրեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը` լրագրողներին հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Նիստը տեղի կունենա ժամը 13։00-ին։
-
16.04.2018|
13:40
Կառավարությունը՝ գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է, իսկ վարչապետը որոշում է ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները` «Известия»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:
-
16.04.2018|
13:39
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի կարծում, որ ընդդիմադիրների գործողությունները կարող են խանգարել վաղը ԱԺ-ում կայանալիք վարչապետի ընտրությանը։
-
16.04.2018|
13:37
Շտապօգնության մեքենաները փողոցների փակ լինելու պատճառով մեծ դժվարությամբ ու ուշացումներով են կանչերը սպասարկում` ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը: