ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 
  • Ինչպես Նապոլեոն Ազիզյանը Արա Բաբլոյանի հացը կտրեց

    Ինչպես Նապոլեոն Ազիզյանը Արա Բաբլոյանի հացը կտրեց

    04.05.2017| 13:44
    Երեկ ոչ ուրբաթ էր, ոչ էլ 13-ը, բայց ինչպես դեպքերի որոշ վկաներ ասացին՝ սատանայական մասնակցություն կար իրադարձություններին: Կամ՝ եղել էր: Ի՞նչ մեղք ուներ սատանան, եթե իրենք նախապես համաձայնել են մանդատից հրաժարվելու դիմումներ գրել՝ ինչ հիմնավորում էլ ներկայացվել է իբրև պատճառ, ո՞ւմ համար է գաղտնիք՝ ինչի համար են այդօրինակ դիմումները գրվում: Եվ այդ «միամիտները» հավակնում են օրենսդիր դառնալ ու պետություն ղեկավարել: ԿԸՀ-ն էլ նրանց «միամտաբար» գրանցեց:
  • Երևանի ավագանու ընտրություններում քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում տրանսպորտային դրույթները

    Երևանի ավագանու ընտրություններում քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում տրանսպորտային դրույթները

    02.05.2017| 20:22
    Մայիսի 14-ին Երևանու ավագանու ընտրությունները: Ընտրություններին մասնակցելու է երեք քաղաքական ուժ՝ «Երկիր ծիրանի», ՀՀԿ կուսակցությունները և «Ելք» դաշինքը: Երեք քաղաքական ուժերից յուրաքանչյուրը փորձել է ներկայացնել մայրաքաղաքում երթևեկությունը կարգավորող լուծումներ:
  • Գյումրին էլ հո Մոսկվա՞ չէ

    Գյումրին էլ հո Մոսկվա՞ չէ

    02.05.2017| 16:21
    Հայկական էլիտայի զավակների հարսանիքների հրավիրյալների կազմից կարող ես շատ բան հասկանալ։ Թե տվյալ պաշտոնյան ում հետ է լավ կամ վատ հարաբերությունների մեջ։ Մամուլը բազմիցս անդրադարձել է այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյաների զավակների հարսանիքներին, որոնք անցել են բավական ճոխ «ատրիբուտներով»։ Սակայն քիչ են այն դեպքերը, երբ պաշտոնյաները որոշում են իրենց երեխաների պսակադրությունը Հայաստանից դուրս կազմակերպել։
  • Ինտրիգը ձգվում է

    Ինտրիգը ձգվում է

    02.05.2017| 00:06
    Սերժ Սարգսյանը ոչ միայն հայոց, այլև աշխարհի քաղաքական ուժերին, մագիստրոսներին կարող է համբերության, քանդելհավաքելու քաղաքական մաստերկլասներ տալ: Կրկին «Գոդոյին»` ԱԺ նախագահին, սպասելու այս մի «դեպքը» յուրօրինակ է այնքանով, որ խորհրդանշում է նախագահական համակարգի ավարտը մեզանում։
  • Քարոզարշավ. օր տասներորդ. «Ելքն» անցնում է հարձակման

    Քարոզարշավ. օր տասներորդ. «Ելքն» անցնում է հարձակման

    01.05.2017| 13:52
    Ըստ ամենայնի, Գարեգին Նժդեհի հրապարակում երեկ կազմակերպված հանրահավաքն առանցքային միջոցառումներից մեկն էր «Ելքի» քարոզարշավում: Դաշինքի անդամներից Արամ Սարգսյանը հիմնականում ծրագրային ելույթ է ունեցել` շեշտը դնելով հակակշիռների ստեղծման անհրաժեշտության վրա:
  • Քարոզարշավ. օր իններորդ. «սիրուն աղջկան» ընտրող պապիկը

    Քարոզարշավ. օր իններորդ. «սիրուն աղջկան» ընտրող պապիկը

    30.04.2017| 13:07
    Քարոզարշավի իններորդ օրը բավականին հետաքրքիր մարտավարություն է ընտրել Զարուհի Փոստանջյանը: Նա իր թիմին ուղարկել է Դավիթաշեն վարչական շրջան, իսկ ինքը քարոզչությամբ զբաղվել է «Հաղթանակ» զբոսայգում:
  • Քարոզարշավ. օր ութերորդ. կոռուպցիայի թեման ամենասիրվածն է ընդդիմության համար

    Քարոզարշավ. օր ութերորդ. կոռուպցիայի թեման ամենասիրվածն է ընդդիմության համար

    29.04.2017| 14:56
    Երեկ, գործող քաղապետ Տարոն Մարգարյանի քարոզչական թայմաուտի ֆոնին, ակտիվ են եղել նրա մրցակիցները: Ի դեպ, նկատելի է, որ բանավեճի ու կոռուպցիայի թեմաներն առանցքային են դարձել «Ելք» դաշինքի ու «Երկիր ծիրանի» կուսակցության համար, ու նրանք մրցում են, թե ով այս խնդիրներում կարող է ավելի արմատական դիրքերից հանդես գալ և «նեղը գցել» գործող քաղաքապետին:
  • Քարոզարշավ. օր յոթերորոդ, Տարոնի նկարը պաչող տատիկը

    Քարոզարշավ. օր յոթերորոդ, Տարոնի նկարը պաչող տատիկը

    28.04.2017| 12:37
    Աստիճանաբար ուրվագծվում է քարոզարշավի պատկերը: Ինչքան էլ խարիզմատիկ լինի կամ հավակնոտ ելույթներ ունենա Զարուհի Փոստանջյանը, նա թիմ և ռեսուրսներ չունի և ընտրական այս գործընթացում չի կարող հավակնել իշխանության հիմնական մրցակցի դերին:
  • Խնձորակռի՞վ, ոչ

    Խնձորակռի՞վ, ոչ

    28.04.2017| 10:56
    Իհարկե, շատ ավելի հայտնի է կռվախնձորի պատմությունը՝ Տրոյայի ժամանակներից: Բայց պարզվում է՝ լինում են շատ ավելի մութ ու անհայտ պատմություններ, քան աստվածներին մի խնձորի համար կռվացնելու ու Տրոյան կործանելու առասպելը:
  • Զրոյական վարկանիշի  ջղաձգումները

    Զրոյական վարկանիշի ջղաձգումները

    28.04.2017| 10:00
    Երևի ոչ ոք այնպես լավ և բազմակողմանի չի ճանաչում Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչպես ես: Երևի ոչ ոք այնպես խոր և օբյեկտիվ երբևէ չի վերլուծել նրա էությունը, անցած քաղաքական ճանապարհը, թաքնված, վերամբարձ մտքերը, ինչպես ես: