-
15.02.2017|
13:19
ՀԴԿ-ն հերքել է մամուլում տարածված տեղեկությունը՝ խորհրդարանական ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի հետ մասնակցելու մտադրության մասին:
-
15.02.2017|
13:17
Երեկ օրվա առաջին կեսը «Ելք» դաշինքինն էր, երեկոն՝ ՀՀԿ-ինը: Գուցե պատահականորեն, գուցե օրինաչափորեն՝ ստացվեց, որ ԱԺ ընտրություններին մասնակցող իշխանությունն ու ընդդիմությունը այդքան ակնհայտ դարձրին իրենց տարբերությունը:
-
15.02.2017|
13:07
«Դուք էլ ձեր պաշտոնավարման ժամանակ գնացիք Մոսկվա, ասում եք՝ Պուտինին հանդիպել եք, ուրիշներն ասում են՝ չեք հանդիպել:
-
15.02.2017|
13:03
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մոտեցումները շատ մոտ են ՀՀԿ-ի մոտեցումներին՝ փետրվարի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
-
15.02.2017|
12:59
Դրա համար մենք քաջալերում ենք անկախ դիտորդների ներկայությունը ընտրատեղամասերում՝ որպես ձեր քվեարկության աչքերն ու ականջները»,- հայտարարել է Թանկյանը: Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և նշանավոր այլ գործիչներ նախաձեռնել են «Արդարություն Հայաստանում» արշավը, որի նպատակն է նպաստել Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին։
-
15.02.2017|
12:57
Ժառանգությունը կարծում էր, որ ինքը նպատակային դաշինք է, ոչ թե գաղափարական. իրեն ավելի հոգեհարազատ էր այն դաշտը, որտեղ նա գնաց: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանը:
-
15.02.2017|
12:55
ԱԺ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող կուսակցություններից ու դաշինքներից ոչ մեկը կարծես թե չի շտապում անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել ԿԸՀ, թեպետ երկու օր է մնացել փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետին:
-
15.02.2017|
12:53
ՀՀԿ-ի ընտրական ցուցակի 11-րդ տեղում Գալուստ Սահակյանն է, իսկ 12-րդ տեղում՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Անցողիկ տեղում է նաեւ Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը:
-
15.02.2017|
12:52
ՀՀԿ-ի ցուցակի առաջին ա հնգյակը ենթակա չէ փոփոխության, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Մենք գտնում ենք, որ այսպիսի ցուցակով ՀՀԿ-ն հնարավորություն ունի գրանցել լուրջ մրցակցություն՝ առաջիկա ընտրությունների ժամանակ», - նշեց նա։
-
15.02.2017|
12:45
Վարկանիշի խնդիր չկա, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչու՞ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չեն ընդգրկվել ՀՀԿ ցուցակում, վարկանիշ չունե՞ն։