-
03.02.2017|
00:07
Այս շաբաթ վերջնականապես հանգուցալուծվեց Հայաստանի հանրապետական կուսակցությունից Հովիկ Աբրահամյանի հեռանալու էպոպեան։ Հասկանալի է, որ Հովիկ Աբրահամյանի թեման պետք է ստվերեր շատ գործընթացներ, նույնիսկ քաղաքական, նախընտրական պրոցեսները, դաշինքային ինտրիգները։
-
02.02.2017|
22:54
2017-ի փետրվարի 12-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերի թվով 10 համայնքներում:
-
02.02.2017|
22:50
Վարչապետ Կարեն Կարապետյանն իրավապահ մարմինների ղեկավարներին հանձնարարեց «տնտեսավարող սուբյեկտների բիզնեսը խարխլող միջոցներ ձեռնարկել միմիայն ծայրահեղ դեպքերում»։
-
02.02.2017|
22:48
«Քրեակատարողական համակարգի խնդիրները պահանջում են համակարգային և հստակ լուծումներ»՝ կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հանձնարարելով արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին ուսումնասիրել քրեակատարողական համակարգին վերապահված որոշ գործառույթներ։
-
02.02.2017|
19:18
Հայաստանի կառավարությունը այսօր հավանություն տվեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի առաջարկին՝ Արարատի մարզպետ նշանակել Արամայիս Գրիգորյանին:
-
02.02.2017|
19:14
Նախկին ոստիկանապետ, նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը կղեկավարի ՀՀԿ Արարատի տարածքային կառույցը:
-
01.02.2017|
23:41
Դաշինքների քաղաքական վերադասավորումները ավելի լուրջ անակնկալների, զարմանալու առիթներ են տալիս, քան իմ՝ այսօրվա և 2 տարի առաջ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ տված մեկնաբանությունների տարբերությունը՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ իր հայտարարությանը:
-
01.02.2017|
23:39
ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգական Կարինե Պողոսյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել: Լուրը հաստատեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
-
01.02.2017|
23:27
«Սեյրան Օհանյանի դուրս գալը իշխանական համակարգից կուսակցությունից դուրս գալ չէր»,- «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա ընդգծել է ՝ չնայած իր Facebook-յան ակտիվությանը, նա այդքան ժամանակ չունի հետևելու պաշտպանության նախկին նախարարի Facebook-յան էջին:
-
01.02.2017|
23:19
Վարչապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ՝ համայնքների ղեկավարների և գործարարների հետ մարզի խնդիրներն ու զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով: