-
05.10.2016|
13:28
«Քաղաքականությունում երբեք և ոչինչ չի կարելի բացառել»,- ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը այսպես է պատասխանել «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե հնարավո՞ր է ԲՀԿ համագումարում հայտարարվի Ծառուկյանի վերադարձի մասին։
-
04.10.2016|
10:08
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կոչ է արել Վանաձորում «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին միանալ և առաջադրել քաղաքապետի միասնական թեկնածու:
-
04.10.2016|
10:06
«Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան ՈՒրիխանյանը նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել կուսակցության վարչությանը՝ շարունակելով մնալ կուսակցության վարչության կազմում:
-
04.10.2016|
09:51
Վանաձորում կիրակի օրվա ՏԻՄ ընտրություններից հետո ավագանու անդամների 10 մանդատ ստացած «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանը 3 մանդատ ստացած ԲՀԿ-ին և 5 մանդատ ստացած «Հայկական վերածնունդ»-ին առաջարկում է միավորվել և ընդդիմադիր քաղաքապետ ընտրել։
-
04.10.2016|
00:48
Կիրակի օրը Հայաստանի վեց մարզերում ՏԻՄ ընտրություններ էին: Նախկինում քաղաքական անտարբերության մատնված ընտրություններ, որտեղ անխախտ հաղթում էր ՀՀԿ-ն ու հետո մեղադրում էր քաղաքական մյուս ուժերին, որ չեն մասնակցում ՏԻՄ-երի ձևավորմանը, բայց հաղթանակ են ուզում համապետական ընտրություններում:
-
04.10.2016|
00:19
Ինչո՞ւ չսթափվեցինք 25 տարում, 17 տարում, 8 տարում. սթափվեցինք, երբ քառասուներորդ ավազակը` դիվահար Իլհամ Ալիևը, ուխտադրժորեն ապրիլին նախահարձակ եղավ. ինչո՞ւ... Որովհետև «հայրենիքի համար անբավարար է արված, եթե չի արված ամեն ինչ»:
-
03.10.2016|
13:37
Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրերով Վիգեն Սարգսյանն ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից և նշանակվել ՀՀ պաշտպանության նախարար:
-
03.10.2016|
13:30
Հոկտեմբերի 2-ին Վանաձորում ՏԻՄ ընտրություններին, ըստ ԿԸՀ-ի նախնական արդյունքների, ՀՀԿ-ն ստացել է 14899 քվե, «Լուսավոր Հայաստանը»՝ 10899, «Հայկական վերածնունդը» իր ստացած 5286 քվեով երրորդ տեղում է:
-
03.10.2016|
13:26
Հայաստանի 400 համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին, որոնց մասնակցել է ընտրողների ավելի քան 50 տոկոսը: Սահմանադրության փոփոխություններից հետո Գյումրիում և Վանաձորում առաջին անգամ ընտրությունները համամասնական ընտրակարգով են անցնում: Ըստ ԿԸՀ-ի նախնական տվյալների՝ երկու քաղաքներում էլ հաղթել է ՀՀԿ-ն կամ ՀՀԿ-ին սատարած ուժը:
-
03.10.2016|
13:24
ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ Վանաձորում քվեարկությանը մասնակցել է 41,189 ընտրող, կամ քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 42,66 տոկոսը։