Սեպտեմբերի ութին, երբ դեռ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական չէր տվել, ՀՅԴ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանն ասում էր, որ նոր վարչապետը 99 տոկոսով կլինի Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը։
Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը երեկ Էջմիածնում հնչած կրակոցներից հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: «Էրեբունի» ԲԿ-ից հայտնեցին, որ երեկ գիշեր հիվանդանոց է տեղափոխվել Արթուր Թումանյանը և գտնվում է Նյարդաբանական բաժանմունքում։
Նորանշանակ վարչապետի առաջին քաղաքական կոնֆլիկտը «պատրաստ» է։ Կարեն Կարապետյանն ակնհայտ ցույց է տալիս իր հակակրանքները, այլ խոսքով, նա քաղաքական «խաղացող» չէ, և երիցս ճիշտ է նրա գնահատականը, որ ինքը քաղաքական գործիչ չէ։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նորանշանակ վարչապետը բավականին ազնիվ ներկայացրեց տնտեսության վիճակը՝ այն համարելով չափազանց ծանր։ Հետո խոսեց բիզնես խլելուց, հավասար պայմաններից և տնտեսության այլ խնդիրներից։ Այլ խոսքով, ներկայացրեց իրականությունը։
Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի կառավարություններ և կադրեր չկան, կա ՀՀԿ միասնական թիմ, որի առաջնորդը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է՝ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին զարմացնում են նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի մասին գնահատականները, թե հյուսիսից է եկել, թե Հարավից՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակը:
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին և դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Բրյուս Մերֆիին:
Կառավարության նիստում ելույթները պիտի լինեն առավելագույնս լակոնիկ՝ կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի ելույթից հետո, երբ նա ավարտեց Պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման եւ հանրահռչակման 2016-2020 թթ ռազմավարության ներկայացումը:
Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի համաձայնությունները կյանքի չեն կոչվել, այդ պատճառով բանակցային գործընթացում առաջընթաց չկա: Ամեն ինչ պայմանավորված է այդ բանակցությունները կյանքի կոչելուց` կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ԼՂՀ կարգավորման հարցի շուրջ բանակցություններին:
Բեռլին կատարած երեկվա այցի ընթացքում, կանցլեր Մերցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ հուլիսի 12-14-ը Բաքվում տեղի է ունեցել ռուս և գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում, որի մասին ադրբեջանական կողմը տեղյակ չի եղել: Հանդիպումը վերաբերվել է Ուկրաինական պատերազմին...