ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական ինքնաթիռում Outkick պորտալին տված հարցազրույցում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ «Չեմ կարծում, որ աշխարհում որևէ մեկը կարող է կանգնեցնել Պուտինին, բացի ինձնից, և կարծում եմ, որ ես կարող եմ կանգնեցնել նրան։ Մենք շատ ռացիոնալ քննարկումներ ենք ունեցել, և ես, պարզապես, ուզում եմ, որ մարդիկ այլևս չզոհվեն: Նրանք շաբաթական 2500 փոքր երեխա են կորցնում, և նրանք ռուսներ ու ուկրաինացիներ են»,- հայտարարել է Թրամփը։               
 

Վենեսուելան դատապարտում է ԱՄՆ-ի միջամտությունն իր ներքին գործերին

Վենեսուելան դատապարտում է ԱՄՆ-ի միջամտությունն իր ներքին գործերին
30.05.2012 | 00:38

Վենեսուելայի Ազգային ասամբլեան երեքշաբթի ընդունել է հայտարարություն, որով անթույլատրելի է համարում ԱՄՆ-ի միջամտությունը երկրի ներքին գործերին: Նշենք, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հրապարակած մարդու իրավունքների զեկույցում Կուբան և Վենեսուելան մեղադրվում են այլախոհներին հետապնդելու, հիմնական ազատությունները սահմանափակելու և քաղաքացիների իրավունքները ոտնահարելու համար:
Վենեսուելայի խորհրդարանական մեծամասնության կարծիքով, ԱՄՆ-ը ոչ մի բարոյական իրավունք չունի իր նեոազատական, կործանիչ քաղաքականությունը փաթաթելու այլ ժողովուրդների վզին:
Միևնույն ժամանակ ընդդիմության ներկայացուցիչներն ընդգծել են, որ սխալ է Վենեսուելայի բոլոր դժբախտությունների համար մեղադրել այլ երկրների, և վատ չէր լինի իմանալ, թե ինչ է երկրի ղեկավարությունն անում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Ընդդիմադիր պատգամավորների խոսքով, միայն 2011թ. հանցագործների ձեռքով երկրում սպանվել է 19 հազար մարդ, ընդ որում, հանցագործությունների 93 տոկոսը մնացել է չբացահայտված:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 5016

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ