Ստամբուլի քաղաքապետի ձերբակալումից հետո երրորդ օրն անընդմեջ Թուրքիայում շարունակվում են բողոքի ցույցերը։ Հազարավոր մարդիկ դուրս են եկել խոշոր քաղաքների փողոցներ՝ պահանջելով երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը։ Անկարայում ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ են կիրառվել։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։               
 

Ապստամբները վերջնագիր են ներկայացրել Ասադին

Ապստամբները վերջնագիր են ներկայացրել Ասադին
31.05.2012 | 00:28

Ազատ սիրիական բանակի (FSA) ապստամբները Բաշար Ասադի կառավարությանը 48 ժամ են տվել` ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի ներկայացրած կրակի դադարեցման ծրագիրը կյանքի կոչելու համար:
FSA-ի ներկայացուցիչ, գնդապետ Քասիմ Սաադեդդինը հայտարարել է, որ եթե մինչև ուրբաթ կեսօր պաշտոնական Դամասկոսը չարձագանքի իրենց ներկայացրած վերջնագրին, ապստամբները համապատասխան միջոցներ կձեռնարկեն:
Իր հեռուստաուղերձում, որ հեռարձակվել է համացանցում, Սաադեդդինն ասել է, որ կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի սիրիական գյուղերի ու քաղաքների հրետակոծումը և բնակավայրերից դուրս բերի զորքերը, հետևակային և հրետանային ուժերը: Հակառակ դեպքում Ազատ սիրիական բանակը միջոցներ կձեռնարկի խաղաղ բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ:
Սակայն, ինչպես հաղորդում է BBC-ի թղթակիցը, անհասկանալի է, թե ինչպես են ապստամբներն իրականացնելու իրենց սպառնալիքները, եթե Դամասկոսը չարձագանքի նրանց ներկայացրած պահանջներին: FSA-ն լավ զինված չէ և չի կարող հակազդել կառավարական զորքերի ենթակայությամբ գտնվող զինտեխնիկային:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3814

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ