ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Նախարարը խոսեց կարճ, առանց մեկնաբանությունների

Նախարարը խոսեց կարճ, առանց մեկնաբանությունների
31.05.2012 | 05:11

«Քանի որ մայիսի 31-ին կառավարության վերջին նիստն է, և ԲՀԿ-ն հայտարարել է կոալիցիայից դուրս գալու իր որոշման մասին, ուզում եմ շնորհակալություն հայտնել կառավարությանը, իմ գործընկերներին, վարչապետին համատեղ աշխատանքի համար»,- կառավարության նիստի վերջում այս հայտարարությամբ հանդես եկավ քաղաքաշինության նախարար ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, ինչը միանգամից գնահատեցին նիստին հետևող լրագրողները. «Ասպետական քայլ»։ Ի դեպ, նիստից հետո լրագրողների այն հարցին` արդյոք ԲՀԿ-ն կդառնա՞ ընդդիմադիր ուժ, Վարդան Վարդանյանն ասաց. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արել է իր հայտարարությունը, և այն մեկնաբանելու անհրաժեշտություն չեմ տեսնում»։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք նախարարն ափսոսանք չի՞ ապրում, պատասխանը կարճ էր. «Քաղաքական որոշումը կայացվել է, որը, կարծում եմ, մեկնաբանության կարիք չունի»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 7721

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ