«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Խոսքի տերն եղավ

Խոսքի տերն եղավ
02.06.2012 | 07:39

Ուրուգվայի ուժեղ ընտրանու հետ բավականին լավ որակի ֆուտբոլ ցույց տալուց հետո (1:1) Ռուսաստանի ընտրանին Լիտվայի ազգայինի հետ հանդիպումում միանգամից գցեց երկրպագուների տրամադրությունը` թողնելով չափազանց միջակ կարգի թիմի տպավորություն: Խնդիրը բնավ էլ ոչ-ոքի` 0:0, արդյունքը չէր, այլ` խաղի որակական կողմը: Զգալով գլխավերևում կուտակվող ամպերը` Դիկ Ադվոկատը իտալացիների հետ խաղում խոստացավ որակապես այլ ֆուտբոլ ու խոսքի տերն եղավ առնվազն արդյունքի հաշվով: Երեք անպատասխան գնդակ մի թիմի, որն աշխարհին ավանդականորեն հայտնի է իր կուռ պաշտպանությամբ, ավելի քան լուրջ բան է: Բոլոր դեպքերում ռուսները Եվրոպա են գնում բարձր տրամադրությամբ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5599

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ