Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

«Մուսուլման եղբայրները» հայտարարում են նախագահական ընտրություններում իրենց հաղթանակի մասին

«Մուսուլման եղբայրները» հայտարարում են նախագահական ընտրություններում իրենց հաղթանակի մասին
18.06.2012 | 13:01

Եգիպտական «Մուսուլման եղբայրներ» շարժումը հայտարարում է, որ իր թեկնածուն` Մոհամեդ Մուրսին, հաղթել է նախագահական ընտրություններում: «Մոհամեդ Մուրսին Եգիպտոսի առաջին նախագահն է, որ ընտրվել է ժողովրդի կողմից»,- ասվում է Twitter միկրոբլոգում շարժման կողմից կատարված գրառման մեջ:
Ըստ որոշ տվյալների, ընտրատեղամասերի 81 տոկոսից ստացված արդյունքների համաձայն` Մուրսին հավաքել է ձայների 52,5 տոկոսը, իսկ Ահմեդ Շաֆիկը, որ Հոսնի Մուբարաքի իշխանության տարիներին զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը, 47,5 տոկոս:
Ընտրությունների առաջին փուլում Մուրսին ստացել էր 24,8 տոկոս քվե, Շաֆիկը` 23,7 տոկոս:

Դիտվել է՝ 3591

Մեկնաբանություններ