«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Էլինա Դանիելյանը` միանձնյա առաջատար

Էլինա Դանիելյանը` միանձնյա առաջատար
18.06.2012 | 22:06

Կազանյան շախմատային մեծ մրցաշարում գերազանց է հանդես գալիս Էլինա Դանիելյանը, ով ութ տուրից հետո վեց միավորով առաջնության միանձնյա առաջատարն է: Մինչև այժմ հայ գրոսմայստերը հաղթել է չորս պարտիայում (Կոներու, Յիլդիզ, Կոսինցևա, Լահո), նույնքան պարտիա ավարտել ոչ-ոքի: Դանիելյանին սպասում են հանդիպումներ Ալեքսանդրա Կոստենյուկի, Ալիսա Գալյամովայի, Հու Յիֆանի հետ:

Թվարկածներից նրան գերազանցող վարկանիշային միավորներ ունի միայն չին շախմատիստուհին, ով աշխարհի չեմպիոնն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3994

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ