«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Նախագահները, փաստորեն, բնական մահով չեն մեռնում

Նախագահները, փաստորեն, բնական մահով չեն մեռնում
21.06.2012 | 12:53

Մասնավորապես` Թուրքիայում: Թուրքիայի հանրապետության ութերորդ նախագահ Թուրգութ Օզալի կինը` Սեմրա Օզալը, ամուսնու մահից հետո, 1998 թվականին գրություն է ստացել, որում գրված է եղել. «Թուրգութ Օզալին սպանել են` դեղով թունավորելով: Մարդասպանն Ադրբեջանում է, անունը` Հասան Ալիօղլու»: Թուրքիայի Պետական վերահսկիչ խորհուրդը երկու տարվա հետաքննությամբ պարզել է Սեմրա Օզալին այցելած ադրբեջանցու ինքնությունը: Նա եղել է 34 TC 245 պետհամարանիշի մեքենայով և ներկայացել է Շեհրիար Փուրնովրուզ անունով: Վերահսկիչ խորհուրդը որոշել է նախագահի գերեզմանը վերաբացել և դիակի կրկնակի քննություն կատարել: Վերջերս նախկին առաջին տիկնոջը ընդունել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը: Հանդիպման մանրամասները չեն իրազեկվել:

Դիտվել է՝ 2322

Մեկնաբանություններ