ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Քաղաքը նույնը չէ

Քաղաքը նույնը չէ
02.07.2012 | 20:53

«Գանգրահեր Սյուն» ամերիկյան ֆիլմում թափառաշրջիկն իր երեխայի հետ մտնում է «հեղինակավոր» ռեստորան, չգիտես որտեղից ձեռք գցած գումարով: Մատուցողը նրանց «դուրս է հրավիրում»: Ռեժիսորը հոգ է տանում, որ թափառաշրջիկը հետագայում թանկարժեք կոստյումով, սիրունիկ աղջկա ու նույնքան հարգարժան, պատվելի կնոջ հետ նույն ռեստորանը մտնի: Մատուցողը հատուցում է. քթին հարված է ստանում փոքրիկի «թեթև» ձեռքով:
Շրջադարձային է կյանքը: Ֆիլմերում:
Մեր իրականության մեջ ամեն ինչ շատ ավելի պարզ է: Հարցեր չկան, որովհետև պատասխաններ այլևս ոչ ոքի հարկավոր չեն: Համարյա մեր սերիալների պես: Համարյա Դինքին սպանողների պես։ Համարյա թուրքերի պես:
Քաղաքը վանկարկում է` «Վահե Ավետյանը ես եմ»:
Մեր մեջ ապրող տականքը չգիտեմ քանի տարեկան է:
Ֆուտբոլ միշտ էլ չեմ սիրել, թե չէ կբողոքեի ֆուտբոլի դեմ, ֆուտբոլասերների դեմ, Իսպանիայի հաղթանակի դեմ, մարզական համազգեստով ռեստորան մտնողների դեմ, զուր մեռնողների դեմ: Մեր հասարակությունն արդեն ոչ թե հերոսներ, այլ ահաբեկիչներ է ծնում` լավ իմաստով: Մեր միջի «տականքին» մաքրելու համար: Լա՛վ իմաստով:
Ես քիչ եմ մտածում, վանկարկումներին եմ հետևում, հոդվածներին, «քոմենթներին», հարսանիք անողներին, «Հարսնաքարը» շրջապատողներին, «նեմեցներին»: Մեսչյան եմ լսում, ամենուր «Հարսնաքար» կա, երգերում, մարդկանց հայացքներում, օդի մեջ ու վաղվա օրվա: Քաղաքը նույնը չէ: «Տականքի» անդորրը խանգարվել է: Ես հարցիս պատասխանն եմ փնտրում՝ «Վահե Ավետյանը ե՞ս եմ»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6829

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ