ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Իմ բարեկամը

Իմ բարեկամը
04.07.2012 | 00:01

Հուլիսի 4

Ինչ որ մարդիկ դարձ են անվանում, առհասարակ ուրիշ բան չէ, քան հայտնաբերումը Մեծ բարեկամի։ Ինչ որ մարդիկ կրոն են անվանում, ճանաչումն է Մեծ բարեկամի։ Ինչ որ մարդիկ սրբություն են անվանում, նմանությունն է Մեծ բարեկամի։
Կատարյալ լինել։ Կատարելությունը, որ Ես պարտադրեցի բոլորին` ասելով. «Կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ», ուրիշ բան չէ, քան Մեծ բարեկամին նման լինելը, որպեսզի դուք էլ ձեր հերթին Մեծ բարեկամներ լինեք այլոց նկատմամբ։
Ես ձեր բարեկամն եմ։ Հապա մտածեք, թե ինչ է նշանակում լինել բարեկամ և փրկիչ։ Բարեկամը, քո պակասությունները տեսնելով, պատրաստ է օգնության ձեռք մեկնելու` քաջալերելով կամ հետ մղելով վտանգը. նա քաղցր խոսքով ամոքում է վիշտը և խաղաղություն բերում անհանգստացած ու խռովված հոգուն։
Պատկերացրեք, թե ինչ է նշանակում լավ բարեկամը ձեր համար, ապա և հետևություն արեք, թե որքան ավելին կարող է լինել կատարյալ բարեկամը. անձանձիր, անեսասեր, ամենահաղթ և հրաշագործ բարեկամը։ Եվ այդ բարեկամը Ես եմ։
Եթե Ես ծանուցեմ ձեզ Իմ թագավորության` մանուկների Իմ թագավորության և ձեր եկեղեցիների ուսուցումները, ապա երբեմն շատ անհամապատասխան կլինի։ Բայց այն պարզ կանոնները, որ Ես տվեցի Իմ հետևորդներին, նրանք սիրով ընդունեցին ու ապրեցին այդ ոգով։ Ամեն ինչի մեջ պարզություն փնտրեք։

Դիտվել է՝ 7515

Մեկնաբանություններ