ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Դժվարակիր նախապատրաստություն

Դժվարակիր նախապատրաստություն
07.07.2012 | 00:19

Հուլիսի 7

Օգնությունը, ուրախությունը և խաղաղությունը միշտ ձեր տրամադրության տակ են։ Սրանք ստանալու համար ձեր արիակամ կեցվածքը, անշուշտ, կվարձատրվի։ Թեկուզ տառապալի է այս ժամանակը, բայց դուք, պատճառը տեսնելով` մի օր կհասկանաք, որ այս փորձաշրջանի դաժանությունը բնավ էլ ինքնանպատակ չէր, այլ հոգատար պատրաստություն էր` կատարելու համար սքանչելի այն գործը, որի համար կանչված եք։
Համոզված եղեք, որ ձեր աղոթքներն անպատասխան չեն մնացել. միայն այնպես են պատասխանվել, որ ձեզ դժվարակիր են թվացել. բայց այդ է ներկա ժամանակի միակ հնարավոր եղանակը։
Նյութաշխարհի մեջ ձեռք բերած հաջողությունները չպետք է գոհացնեն ձեզ։
Մեծ հաջողություններ են ձեզ սպասում թե՛ նյութական, թե՛ հոգևոր ասպարեզում։
Համոզված եմ, որ կհասկանաք, թե ամեն ինչ ճիշտ է ընթանում։

Դիտվել է՝ 7354

Մեկնաբանություններ