Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
20.07.2012 | 02:25

Երիքովի պարիսպներն ընկան
ոչ զենքի ուժով,
Այլ երգով, որ առ Քեզ երգվեց հավատքով,
ՈՒ զորությունդ իր գործն արեց:
Արդ հիմա, Տեր իմ, շնչով Քո հզոր,
ՈՒ արագահաս Սրբի մաղթանքով`
Հիշիր տկարիս ու արձակում տուր
Անհավատությանս...
Քո շոյանքը դիր ցավ-պարանոցիս,
Որ անխաղաղության լուծն այս պահին
Ընդմիշտ հեռանա...

Դիտվել է՝ 4658

Մեկնաբանություններ