Եվրամիությունը պետք է լուծարվի՝ Х սոցցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։ Առաջին անգամ չէ, երբ միլիարդատերը քննադատում է Եվրամիությունը, այդ թվում՝ մեկնաբանելով դաշինքի անդամ երկրների ներքին գործընթացները։               
 

Պայթյուն և զոհեր Մեքսիկայի ածխահանքում

Պայթյուն և զոհեր Մեքսիկայի ածխահանքում
26.07.2012 | 13:49

7 մարդ է զոհվել Մեքսիկայի հյուսիսային Կոաուիլա նահանգում գտնվող ածխահանքում տեղի ունեցած գազի պայթյունից: Այդ մասին հայտնել է քաղաքացիական պաշտպանության մեքսիկական ծառայությունը:
Պայթյունը որոտացել է այն պահին, երբ հանքափորներն աշխատանքներ էին տանում ոչ մեծ խորության վրա ածխահանքը լայնացնելու և օդափոխման համակարգ կառուցելու համար:
Բանվորները ենթադրաբար աշխատանքի ընթացքում բախվել են մեթանի մեծ կուտակման հետ, ինչն էլ դարձել է պայթյունի պատճառ:
Հանքը պատկանում է տեղական մի կազմակերպության, և իշխանությունների հավաստմամբ` ածխի մշակման հետ կապված բոլոր տեխնիկական փաստաթղթերը կարգին էին:
Վերջին տարիներին Մեքսիկայի ածխահանքերում բավականին հաճախացել են դժբախտ պատահարները: Դրանցից ամենալուրջը նույն Կոաուիլա նահանգում տեղի ունեցած պայթյունն էր, որը 65 մարդու մահվան պատճառ էր դարձել:

Դիտվել է՝ 2374

Մեկնաբանություններ