Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Պան Գի Մունը զգուշացնում է, որ միջազգային պատժամիջոցները վնասում են սովորական իրանցիներին

Պան Գի Մունը զգուշացնում է, որ միջազգային պատժամիջոցները վնասում են սովորական իրանցիներին
06.10.2012 | 12:03

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը զգուշացրել է, որ միջազգային պատժամիջոցները, որոնք կոչված են խոչընդոտել Իրանին միջուկային զենքի ստեղծման հարցում, ավելի շատ վնասում են հասարակ իրանցիներին։ Իր զեկույցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ պատժամիջոցների պատճառով աճել է ինֆլյացիան, մեծացել է գործազրկության թիվը, իսկ տեղի բնակչությունը դժգոհում է առաջին անհրաժեշտության պարագաների, այդ թվում՝ դեղամիջոցների պակասից։
Այս շաբաթ Իրանում ցույցեր էին ընթանում ազգային արժույթի արժեզրկման դեմ։

Դիտվել է՝ 4186

Մեկնաբանություններ