Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Չայկան» չզարդարեց Վարդանիկին

«Չայկան» չզարդարեց Վարդանիկին
23.10.2012 | 17:26

Նախօրեին ոստիկանությանը Գյումրիի քաղաքապետարանից հաղորդում էր ստացել, թե համայնքին պատկանող «ԳԱԶ 13» ավտոմեքենան «փախցրել» են: Ոստիկանությունն էլ պարզել էր, որ այն հայտնվել էր Գյումրու «աստվածավախ», նախկին քաղաքպետ Վարդան Ղուկասյանի եղբոր տնօրինության տակ: Մինչ «գյումրվա չայկան» էին հայտնաբերում, Վարդան Ղուկասյանի նյարդերը տեղի տվեցին: «Զարմանալի է այն աղմուկը, որը բարձրացվել է քաղաքի ղեկը վերցրած անձանց կողմից` ընդամենը 100.000 դրամ գնահատված ջարդոնի շուրջ: Դրա արժեքի 0.000001%-ն էլ չի կազմում Գյումրու գարեջրի գործարանի մեկ դատարկ տակառն անգամ»,-ասված է Ղուկասյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ, որտեղ նաև արձագանք կա վերջին օրերին մամուլում հրապարակված այն տեղեկությունների, ըստ որի Ղուկասյանը քաղաքապետարանից գույք է տարել: «Պարզից էլ պարզ էր, որ դա հերթական ստերի շարքից էր: Այդ զրպարտությունների համար պատիվ ենք պահանջելու»,-սպառնացել է նախկին քաղաքապետը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5243

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ