Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Բժշկական» դեպքերն են շատացել, դրա՞ համար

«Բժշկական» դեպքերն են շատացել, դրա՞ համար
26.10.2012 | 12:55

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանից «Իրատես de facto»-ն օրերս հետաքրքրվեց. ՀՀԿ ծերակույտում` գործադիր փոքրիկ մարմնում, երեք բժիշկ կա` ինքը, Արմեն Աշոտյանը, Կարեն Ավագյանը. ազդո՞ւմ է բժիշկների բուն ներկայությունը ՀՀԿ որոշումների որակի վրա, մանավանդ որ վերջերս Սերժ Սարգսյանը ԳՄ անդամներին հորդորել էր` Գագիկ Ծառուկյանի մասին` ոչ մի վատ խոսք, մնացած ԲՀԿ-ականներին, եթե բան ասեն, բմբլել:
«Իհարկե, բժիշկները կարող են նպաստել առավել որակով որոշումների կայացմանն ընդհանրապես»,- ասաց առողջապահության նախարարը` հարցի երկրորդ մասին չպատասխանելու համար նրբագեղ մաներայով տեղափոխվելով այլ դաշտ. «Իսկ գիտե՞ք, որ կառավարությունում նույնպես երեք բժիշկ կա»: Պարզվեց` սպորտի և երիտասարդության «ոչ ԲՀԿ-ական» նախարար Հրաչյա Հարությունյանը նույնպես բժիշկ է:
Իսկ առաջ կառավարությունում գրողներն էին շա՜տ. թախծով փոխանցեցինք առողջապահության ոլորտի «մեծավորին»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Հ. Գ.- ՀՀԿ-ում գրող կա՞ ընդհանրապես:

Դիտվել է՝ 5720

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ