15.03.2025|
08:38
Մեր հեռախոսապաշտ հասարակության մեջ դարաշրջանն այֆոնի մոդելով ա որոշվում՝ այֆոն 1-ի դարաշրջան, այֆոն 5-ի դարաշրջան և այլն։ Երևի մի հիսուն տարի հետո տատը թոռներին կպատմի, որ դեռ այֆոն 9-ի օրոք ա ամուսնացել, ու հենց առաջին գիշերն անկողնում ամուսինը հեռախոսը ձեռքից վերցրել ա, որովհետև պարզվել ա, որ առանց հեռախոսի էլ կարելի ա իրար հետ շփվել։ Իսկ թոռները կասեն՝ ա՛յ տատ, դու էդ ի՜նչ նախնադարյան ժամանակներում ես ապրել, ուրեմն՝ էդ ծանր երկաթի կտորը ձեռներդ փողոց էիք դուրս գալիս, հա՞։