Վաշինգտոնի վարչակազմը դրական է գնահատում Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և ՈՒկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունները՝ հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրը։ «Մենք ակնկալում ենք, որ շուտով դրական հայտարարություն կարվի»,- հավելել է աղբյուրը։               
 
  • Թագավորական բացահայտում

    Թագավորական բացահայտում

    09.03.2025| 06:49
    Էսօր Վաղոն էնպիսի գաղտնիք հայտնեց, որ մի քանի ժամ շունչս տեղը չէր գալիս։ ՈՒրեմն շատ զգուշավոր, ոտների թաթերի վրա ներս մտավ, ու համոզվելով, որ դուռլուսամուտը ամուր փակված են՝ շշնջաց․ - Գիտե՞ս էսօր ինչ օր ա, հարևան։
  • Սովորում էինք գրել ՄԱՐԴ բառի առաջին տառը

    Սովորում էինք գրել ՄԱՐԴ բառի առաջին տառը

    08.03.2025| 10:14
    Մեր դասարանը բաժակի մեջ լցրած մի բուռ ցորենի էր նման. կային վերին արտից քաղած ցորեններ, կային՝ ստորին արտից, կային, որ ճանապարհի եզրին էին աճել, կային, որ տանը՝ ծաղկամանի մեջ էին աճացրել, բայց բաժակի մեջ բոլորս խառնվել էինք իրար ու միասին՝ մեզ շատ լավ էինք զգում։ Էն, որ մեկի հայրը մեծ պաշտոն ունի, իսկ մյուսը հայր չունի, որ մեկի ընտանիքը փողի մեջ լող ա տալիս, իսկ մյուսինը՝ հազիվ ծերը ծերին հասցնում, տարիների ընթացքում, ինչ-որ առիթներով, իհարկե, իմանում էինք։
  • Չկա աշխարհում ավելի մեծ պատիժ, քան՝ ամոթը

    Չկա աշխարհում ավելի մեծ պատիժ, քան՝ ամոթը

    07.03.2025| 07:02
    Մտքերը մաքրելն ամենադժվարն ա։ Էնքան դժվար ա, որ շատերը չեն էլ մտածում դրա մասին։ Պարզապես հույս ունեն, որ ոչ ոք երբեք չի իմանա։
  • Խոնարհություն

    Խոնարհություն

    06.03.2025| 13:52
    «Այս առակն էլ ասաց ոմանց, որոնք իրենք իրենցով պարծենում էին, թե արդար են, և արհամարհում էին ուրիշ շատերին։ «Երկու մարդ տաճար ելան աղոթքի կանգնելու. մեկը՝ փարիսեցի, մյուսը՝ մաքսավոր։ Փարիսեցին կանգնած էր մեկուսի և ինքն իրեն այս աղոթքն էր ասում. “Աստվա՛ծ իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպես հափշտակողները, անիրավներն ու շնացողները, և կամ ինչպես այս մաքսավորը։ Այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և տասանորդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից”։ Իսկ մաքսավորը կանգնած էր մեկուսի և չէր իսկ կամենում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր կուրծքը և ասում. “Աստվա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղավորիս”։ Ասում եմ ձեզ, սա՛ իջավ իր տունը արդարացած և ոչ թե մյուսը. որովհետև, ով բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի»։ (Ղուկաս 18:9-14)
  • Պետք է ազատվենք զոհի համախտանիշից

    Պետք է ազատվենք զոհի համախտանիշից

    06.03.2025| 08:19
    Մեր արյունից ոչ ոք չունի։ Աշխարհի բնակչության 85%-ը պատկանում ա ռեզուս-դրական, 15%-ը՝ ռեզուս-բացասական խմբին, մենակ մենք՝ հայերս ենք պատկանում ռեզուս-ողբերգական խմբին։ Ամեն մեկիս մի կյանքափեշ պատմական վիշտ ա բաժին ընկել, որ մինչև մահ շալակած տանում ենք, հետո դնում ենք մեր երեխեքի ուսերին՝ որպես թանկարժեք ժառանգություն, իսկ ինքներս թեթևացած՝ ընկղմվում ենք մեր վշտաբորբոք պատմության մեջ ու չքանում մոռացության խորխորատում։ Մեր ժամանակի միավորը լացն ա՝ լացն անց քսան րոպե, լացից տասնհինգ պակաս, իսկ հանգստի վիճակը՝ կարոտը։ Մի անձին բաժին ընկնող արցունքաբեր կարոտի քանակությամբ առաջին տեղն ենք գրավում աշխարհի բոլոր ազգերի մեջ։ Իսկ կարոտն ի՞նչ ա՝ վիրավոր սեր։ Հա՛, մեր սերն էլ ա վիրավոր։ Իսկ մեր ատելությունը տեղով վերք ա՝ բաց, արյունահոս վերք, որ ուտում ա մեզ։
  • Հիմա խաղաղությունը դարձել է պատերազմի մասնավոր վիճակ

    Հիմա խաղաղությունը դարձել է պատերազմի մասնավոր վիճակ

    05.03.2025| 07:20
    Իմ մանկության ու պատանեկության տարիներին խաղաղություն բառը շատ հանգիստ բառ էր, ինչպես՝ օր, տարի, երկինք, բնություն բառերը։ Պատերազմից մինչև խաղաղություն էնքա՜ն միջանկյալ բառ կար, որ կարելի էր մի ամբողջ բառարան լցնել։ Դրանք, ընդհանրապես, տարբեր էջերում էին՝ իրարից շատ հեռու, իսկ Տոլստոյի վեպը պարզապես գեղարվեստական գրականություն էր՝ սիրուն օքսիմորոն։ Մենք պատերազմի արձագանքը տեսնում էինք մեր ծնողների աչքերում, բայց դա հեռավոր էպոսի նման մի բան էր մեր համար՝ իր հերոսներով, առասպելական ճակատամարտերով, չար ու բարիով...
  • Գրող լինելու համար գրող լինելը բավական չէր

    Գրող լինելու համար գրող լինելը բավական չէր

    04.03.2025| 08:26
    Էսօր գրողների միջազգային օրն ա։ Էն ժամանակներում, որտեղից ես գալիս եմ, գրող լինելու համար գրող լինելը բավական չէր։ Քեզ պետք ա պետությունը ճանաչեր, գրողի կարգավիճակ տար, աշխատանքի ընդուներ գրողների միությունում, հրատարակեր քո գրքերը, վաճառեր գրախանութներում։ Գրողն իր խոսքն ընթերցողին հասցնելու ուրիշ ոչ մի ճանապարհ չուներ. էն ժամանակ ոչ համացանց կար, ոչ Ֆեյսբուք, ոչ առցանց գրական հանդեսներ, իսկ սեփական միջոցներով քո գրածը տարածելը պատժվում էր, ու դու ոչ թե գրող էիր լինում, այլ այլախոհ։ Տպագիր խոսքը պիտի պետական կնիք ունենար։
  • Չես ուզում հավատալ, որ էս մարդը քո մանկությունն է ապրել

    Չես ուզում հավատալ, որ էս մարդը քո մանկությունն է ապրել

    03.03.2025| 06:19
    Մի օր նայում ես հայելու մեջ ու ուրիշի դեմք ես տեսնում։ Սեփական տանը, սեփական հայելու մեջ տարիքն առած մեկը՝ հանգած հայացքով, ուշադիր նայում ա քեզ ու լռում։ Տեսնես՝ ի՞նչ ա մտածում, ի՞նչ ա ուզում քեզնից։ Կզակի տակ ուր-որ ա մի նոր կզակ ա հայտնվելու, արդեն ուրվագծվում ա, աչքերի շուրջը՝ սև շրջանակներ, մազերն, ասես, ժավելով լվացած լինի, փշոտ դեմքը ծածկված ա տեղ-տեղ սև, տեղ-տեղ սպիտակած մազերով․․․
  • Եթե ուզում են քեզ ծնկի բերել, ուրեմն, դու դեռ ծնկի չես իջել

    Եթե ուզում են քեզ ծնկի բերել, ուրեմն, դու դեռ ծնկի չես իջել

    01.03.2025| 10:01
    Կարևոր չի, թե ում են դատում։ Կարևոր ա, թե ով ա դատում։ Ու դու դա շատ լավ հասկանում ես։ Իհարկե՝ սփոփիչ ա մտածել, որ նա հանցագործ էր, հետին նպատակներ ուներ, օտարերկրյա լրտես էր... Բոլոր բամբասանքներից դու ընտրում ես էն մեկը, որն ամենաքնաբերն ա խղճիդ համար։ Բոլոր փաստերից ընտրում ես էն փաստը, որն արդարացնում ա քո տեսակետը։ Ընդհանրապես՝ հեշտ ա հավատալ նրան, ինչին հավատալը հեշտ ա։ Ուղեղը պաշտպանվել գիտի։ Ասենք թե հանցագործ էր։ Բայց դա ի՜նչ կապ ունի, չէ՞ որ դու՛ չես դատում։
  • Եթե դու Սարյանով ես մեծացել, դու տարբերվում ես ուրիշներից

    Եթե դու Սարյանով ես մեծացել, դու տարբերվում ես ուրիշներից

    28.02.2025| 13:05
    Եթե փոքր ժամանակ տեսել ես Սարյանի նուռը, դու երբեք նուռը նենց չես ուտի, ինչպես ուրիշները, ոչ էլ դեղձն ու սալորը, որովհետև դրանք քո մանկության կախարդական հեքիաթի հերոսներն են...