Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Երգի՛ր, ցնծա՛, ԲՀԿ

Երգի՛ր, ցնծա՛, ԲՀԿ
09.11.2012 | 12:37

Գագիկ Ծառուկյանը ոչ ավելի, ոչ պակաս «տարվա մարդն է»: Երբ կարդացինք լուրը, մտածեցինք` երևի ԱԺ աշխատանքներից բացակայելու, «ճ» կլասի միջոցառումների մասնակցելու, երկրից այդքան շատ «գեո» պատճառներով դուրս գալու համար:
Պարզվեց, ինչպես միշտ, «հերքված» ենք: Հերիք չէ` նա հայ-ռուսական քաղաքական, բարեկամական, մշակութային («огласите весь список, пожалуйста», մանավանդ` մշակույթի) գծով մեծ ներդրումներ ունի, նաև հոգևոր, կարելի է ասել հոգենշանային ոլորտում լուրջ մոտեցումներ է սկսել հանդես բերել:
Մինչ սիմվոլներին անցնելը, հիշենք, որ մարդ` տարվա, դառնալու նոմինացիայի արդյունքում Ծառուկյանի անունը հայտնվել է Պուտինի (հետո էլ ասում են` Պուտինն իր տարակուսանքն է հայտնել, թե Ծառուկյա՞նն ով է, չեմ ճանաչում), Նազարբաևի, Լուկաշենկոյի կողքին: Ինչը պակաս սիմվոլիկ չէ:
Սակայն ամենաիսկական սիմվոլիկն այն է, որ սույն «մեդալը» նրան տրվել է, ոչ ավելի, ոչ պակաս, Հիսուս Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցու սրահներից մեկում` թերևս ազդանշանելով վերջինիս փրկչական «ծրագրայնությունը» (մեղա-մեղա):
ՈՒ սա ամբողջական ինֆորմացիան չէ. մոսկովյան մեր աղբյուրները տեղեկացնում են, որ նման «մեդալ» յուրաքանչյուրը կարող է ստանալ, եթե «նույնքան սիմվոլիկ» գումար կարողանա ներդնել հայ-ռուսական «բարեկամության» «մշակույթի» վրա:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4745

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ