«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ժերար Դեպարդիեն բնակության է մեկնում Բելգիա

Ժերար Դեպարդիեն բնակության է մեկնում Բելգիա
12.11.2012 | 11:18

Ժերար Դեպարդիեն հեռանում է Ֆրանսիայից: Նա որոշել է բնակություն հաստատել Բելգիայում և հայրենիքին սահմանակից Էնո նահանգում անշարժ գույք գնել շքեղ ավանում, որտեղ բնակվում են ֆրանսիացի հայտնի միլիոնատերեր: Բելգիա մեկնելու պատճառը Ֆրանսուա Օլանդի հարկային քաղաքականությունն է` նրա առաջարկով Ֆրանսիայի կառավարությունը որոշել է 75 տոկոսի շքեղության հարկ սահմանել այն քաղաքացիների համար, ում տարեկան եկամուտը գերազանցում է մեկ միլիոն եվրոն: Հարկը նախատեսված է երեք տարով և կկիրառվի 2013 թվականից:

Դիտվել է՝ 1556

Մեկնաբանություններ