«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Պոզները չի հեռանում Ռուսաստանից

Պոզները չի հեռանում Ռուսաստանից
12.11.2012 | 11:28

Ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներն իր հեղինակային հաղորդման եթերում զառանցանք է անվանել հաղորդման փակման և Ռուսաստանից հեռանալու մասին լուրերը։ Պոզները հայտարարել է, որ մտադիր չէ լքել եթերը և շարունակելու է առանց կաշկանդվելու արտահայտել իր կարծիքը։
Պոզների՝ Ֆրանսիա մեկնելու մասին լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ Պետական դումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Իլյա Կոստունովը պահանջել էր հաղորդավարին հեռացնել ՌԴ իրավապահ մարմինների մասին նրա տեսակետների համար։

Դիտվել է՝ 1523

Մեկնաբանություններ