«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հորդանանում զանգվածային ցույցեր են

Հորդանանում զանգվածային ցույցեր են
14.11.2012 | 11:24

Բողոքի տարերային ցույցեր են բռնկվել Ամմանում և Հորդանանի այլ քաղաքներում, այն բանից հետո երբ հայտարարվեց վառելանյութի գների բարձրացման մասին։ Ցույցի մասնակիցները պահանջում են փոխել մեկ ամիս առաջ ձևավորված Աբդալա ան Նուսուրի կառավարությունը։
Ցույցերը մի շարք վայրերում ուղեկցվում են անկարգություններով։ «Սա ժողովրդական հեղափոխություն է»,- վանկարկում են մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում հավաքված ցուցարարները։ Անվտանգության ուժերն առայժմ չեն ցրում հանրահավաքի մասնակիցներին։ Ինչպես հաղորդում են արաբական հեռուստաալիքները, Իրբիդում ցուցարարները հրդեհել են ոստիկանական բաժանմունք։
Նշենք, որ երկրի վարչապետը երեկ հայտարարել էր մազութի գների 28 տոկոս բարձրացման մասին։ Ձմռանը բնակչությունը հենց մազութով է ջեռուցում իր տները։ 54 տոկոսով բարձրացել է նաև գազի, իսկ 14 տոկոսով՝ բենզինի գինը։ Կառավարության այս քայլը կբարձրացնի ինֆլյացիան և առաջին անհրաժեշտության շատ ապրանքների գները։

Դիտվել է՝ 2663

Մեկնաբանություններ