Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

՛՛Ребята, давайте жить дружно՛՛!

՛՛Ребята, давайте жить дружно՛՛!
14.11.2012 | 16:24

«Կա համով ընդդիմադիր, կան անհամ, անալի ընդդիմախոսներ»,-պետբյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` ոմանց ելույթները որակելով «փնթի, թափթփված»: Այս բառերի վրա Զարուհի Փոստանջյանը տեղից արձագանքեց: Գրիգորիչը հանգստացրեց. «Ձեր անունը չեմ տվել»: «Ելույթ ունեցողներ էլ կային, որ ասում էին` ես էնքան խելացի եմ, հետագայում ինձ հաշվի կառնեք: Կառնենք, բոլոր ելույթները հաշվի կառնենք: Հիմա դուրս եկան, կասեն` տեսա՞ք, մենք խոսեցինք, հաղթեցինք: Էդպիսի բան գոյություն չունի: Մենք ձեզ պարտվածներ չենք համարում: Այ, ասում են` տղերք, տեսեք ինչքան դուխով եմ, վարչապետին, նախագահին անպատվեցի: Բա որ հլը հակադարձենք, ի՞նչ պիտի անեք: Չենք հակադարձում միայն մի պատճառով, պարզապես ձեր նշած բարձունքներն այնքան հզոր ու խրոխտ են, որ առանց հակադարձելու, մի հայացքով կոչնչացնեն ձեր ողջ դիտարկումները: Նորից եմ ասում` եկեք խաղաղ, հանգիստ ապրենք, մի անպատվեք»,-հայրաբար խորհուրդ տվեց Գալուստ Սահակյանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 7267

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ